Skip to content

Հայկական
Կրիպտո
Դպրոց

Ուսուցման ծրագիր

Դաս 1: Ի՞նչ է կրիպտոարժույթը

Կրիպտոարժույթը թվային ակտիվների տեսակ է, որը ցանկացած մարդ կարող է ունենալ եւ դրանով առևտուր անել իրենց սմարթֆոնների կամ համակարգիչների ինտերնետ ցանցի միջոցով: Այս թվային ակտիվները կարող են օգտագործվել որպես փող, ոսկի, սեփականության ապացույց (վկայական), նույնիսկ որպես պայմանագրեր և այլն: Հաջորդ դասերին մենք կներկայացնենք կրիպտոարժույթի օգտագործման տարբերակները: Ամենաառաջին կրիպտոարժույթը բիթքոյինն է: Համոզված եմ, ձեզանից շատերը լսած կլինեյին բիթքոյնի մասին: Ներկայումս հազարավոր տարբեր կրիպտոարժույթներ կան, որոնք փորձում են տարբեր բաներ անել և, անկեղծ ասած, նրանցից շատերը կեղծիք են (scam) կամ շատ սխալ են և պետք է խուսափել դրանցից: Այնուամենայնիվ, գոյություն ունեն լավ կրիպտոարժույթներ: Այս շարքի միջոցով ես կօգնեմ ձեզ տարբերակել լավ և վատ կրիպտոարժույթները: Սկզբի համար կա մի քանի ընդհանուր բան, որոնք իրական կրիպտոարժույթներն ունեն:

1. Կրիպտոարժույթները բաղկացած են իրենց ցանցից եւ թվային ակտիվներից , որոնք կոչվում են Token-ներ: Token-ը հիմնական ֆունդամենտալ միավորն է, որը շարժվում է ցանցի միջոցով: Օրինակ Bitcoin-ը Token է Bitcoin ցանցում, իսկ Dash-ը ` Token Dash-ի ցանցում, որովհետև Bitcoin-ն ու Dash-ը այն միավորներն են, որոնք շարժվում են ցանցի միջոցով: Token-ը  կարող է պատկանել որևէ մեկին և փոխանցվել: Ցանցը բաղկացած է համակարգիչներից, որոնք աշխատում են հատուկ ստեղծված կոդով, որոնք հատուկ են յուրաքանչյուր կրիպտոարժույթին և ապահովում են ցանցի բոլոր հատկանիշները, օրինակ որպես Token-ներ գոյություն ունեն ցանցում և ինչ մեխանիզմով են նրանք ապահոված, ինչպես նաև շատ այլ բաներ:

Օրինակ, Հայաստանի Կենտրոնական Բանկը նման է ցանցին, իսկ դրամը ՝ Token-ին: Հիմա սա շատ կարեւոր է , եթե ցանցը սխալ է կամ վնասված , նշանակություն չունի , թե որքան գրավիչ է Token-ը, քանի որ կրիպտոարժույթը վերջնականապես կձախողվի: Պատկերացրեք ցանցը որպես մեքենայի շարժիչ: Եթե շարժչի հետ կա որևէ խնդիր, այն կոտրված է կամ պատշաճ ձևով նախագծված չէ , ապա չի կարող էներգիա արտադրել եւ հակված է փչանալու:

Թեև մեզանից շատերը չգիտեն, թե ինչպես է աշխատում ավտոմեքենայի շարժիչը, բայց մենք վստահ ենք, որ այն մեզ կտանի այնտեղ, որտեղ մենք ուզում ենք գնալ: Նույնը վերաբերվում է կրիպտոարժույթին: Մեզանից մեծամասնության համար, այդ թվում ես ինքս, չունենք տեխնոլոգիական հնարավորություն կրիպտոարժույթի ցանցի կոդը նայելու, կարգավորված լինելը ստուգելու համար: Բարեբախտաբար այդ ցանցերը բաց են, հետևաբար, մասնագետները, որոնք կապված չեն այդ նախագծերի հետ կարող են նայել կոդը և համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է կարգավորված:Որքան երկար է գոյացել կրիպտոարժույթը, այդքան ավելի մեծ հնարավորություն կա փորձագետների համար գնահատել այդ ցանցերը և խնդիր գտնել: Այնպես որ, շատ ճանապարհներով հետազոտելը  կրիպտոարժույթը նման է մեքենա ձեռք բերելուն, պետք չի տիրապետել ամեն մեքենայի մանրամասն ինժեներական գիտելիքներին, բայց եթե հետազոտություն կատարեք, կարող եք իմանալ , թե ինչ են ասում փորձագետները կրիպտոարժույթի ցանցի մասին, նախքան այն գնելը՝ համոզվելու համար, որ այն իրականում ճիշտ է կարգավորված:

2. Ի տարբերություն թվային երաժշտության կամ թվային ֆայլերի, կրիպտոարժույթների Token-ների սեփականությունը չի կարող կրկնօրինակվել: Դա կարևոր է , քանի որ այն ստեղծում է սահմանափակ քանակություն, որը շատ կարևոր փողի հատկանիշ է: Առանց սահմանափակ քանակություն, որևէ մեկը կարող է պարզապես կրկնօրինակել իրենց կրիպտոարժույթի Token-ները , արժեզրկելով դրանք:

3. Կրիպտոարժույթը չի պահանջում կրիպտո Token-ներ ունեցողներից վստահել ինչ-որ կազմակերպության կրիպտոարժույթ օգտագործելու, փոխանցելու կամ սեփականաշնորհելու համար: Եթե որևէ մեկը պնդում է, որ ունի 100 Bitcoin, այստեղ վստահելու կամ չվստահելու հարց չկա, դուք կարող եք ստուգել և հաստատել դա նայելով բլոկչեյնում, որը հանդիսանում է Bitcoin-ի և այլ նմանատիպ կրիպտոարժույթների backend տվյալների բազայի: Եթե որևէ մեկը ձեզ ասում է, որ ձեզ վճարում է փոխանցել, հարկավոր չէ կասկածել նրանց ասածի վրա: Ապաույցը կերևա ձեր էլեկտրոնային կրիպտո դրամանապանակում (crypto wallet) և բլոկչեյնում, որը կհաստատի այդ հայտարարության ճշմարտացիությունը: Կրիպտոարժույթներում դուք կարիք չունեք ապավինելու կամ վստահելու ուրիշին, միայն ինքներդ ձեզ և ցանցի վավերականությունը: Այդ պատճառով կրիպտոարժույթների տարածքում շատ հայտնի արտահայտություն կա ՝ «Մի՛ վստահիր, սոտւգի՛ր» / “Don’t trust. Verify!”  

4. Կրիպտոարժույթը թույլատվության կարիք չունի: Կրիպտոարժույթի առավել անհավատալի բաներից մեկն այն է, որ ոչ մի պահին կարիք չկա թույլատվություն ստանալ, որպեսզի դառնալ ցանկացած կրիպտոարժույթի ցանցի մասնակից: Բառացիորեն անհրաժեշտ է միայն ինտերնետ կապ, կրիպտո դրամապանակ՝ կրիպտոարժույթ ստանալու և ուղարկելու համար, և շահագռգռված անձ, որը ցանկանում է ձեզ ուղարկել կրիպտոարժույթ ձեր ապրանքների, ծառայության կամ այլ բաների դիմաց: Չկա այնպիսի կազմակերպություն, որը պահանջում է ձեր անունը և տվյալները: Եթե որևէ մեկը ուզում է մասնակցել կրիպտոարժույթի տնտեսության մեջ, ազատորեն կարող է մասնակցել առանց որևէ արգելքի:

5. Վերջիվերջո բոլոր լավ կրիպտոարժույթների ցանցերը կայուն և ապահով են, ինչը նշանակում է, որ նրանք անհասանելի են գողերի և թշնամական գործակալների համար, որոնք նպատակ ունեն խափանել, շահագործել կամ վերացնել համացանցը: Այսինքն լիովին ապահով են: Օրինակ Bitcoin-ը նախագծված է այնպես, որ նույնիսկ աշխարհում ամենահզոր սուպեր համակարգիչները ի վիճակի չեն կեղծել տվյալները իրենց համացանցում: Աշխարհի հզոր երկրները փորձելով, չեն կարողանում անջատել Bitcoin ցանցը: Այն նախագծված է այնպես, որ եթե համացանցում մնա նույնիսկ միայն մի համակարգիչ, համացանցը կգոյատեվի: Դա իրոք անհավանական է, երբ մտածում ես, թե ինչպես են մի բուռ մարդիկ կարողացել դա ստեղղծել:

Գիտեմ, որ առաջին անգամվա համար կարող է բավականին բարդ թվալ կրիպտոարժույթների մասին սովորելը: Հուսով եմ , որ այս դասը ձեզ համար օգտակար գտնվեց և պատասխանեց այն հիմնական հարցին, թե «Ի՞նչ է կրիպթոարժույթը»: Բնականաբար, դուք ավելի շատ հարցեր կունենաք և ես դրանց կպատասխանեմ հետագա դասընթացներին:

Մենք այս տեսանկյութերը պատրաստում ենք, որովհետև կրիպտոարժույթը կշարունակի աճել և այն համայնքները , որոնք առաջինը կնդունեն կրիպտոարժույթներին, մեծ հաջողության կհասնեն: Մեր նպատակն է աջակցել մեր հայրենակիցներին, կրթուոթյան միջոցով, ընդունել այս վերափոխման տեխնոլոգիան: Այս տեսանյութերը նախատեսված են միայն կրթական նպատակով, խնդրում եմ այն մի շփոթեք ներդրումային խորհուրդների հետ:

Դաս 2: Կրիպտոարժույթի պատմությունը: Որտեղի՞ց սկսվեց:

Դուք երբևէ մտածել ե՞ք, թե որտեղից է առաջացել կրիպտոարժույթը: Ժամանակակից գյութերից մեկի պատմությունը սովորելու համար միացեք այսօրվա դասին: Դե, եթե պատրաստ եք, եկեք սկսենք:

Ինչպես արդեն սովորեցիք մեր առաջին դասից, Bitcoin-ը ամենաառաջին կրիպտոարժույթն է: Bitcoin-ի ցանցը սկսեց գործել 2009 թվականի հունվարից, բլոկչեյնի առաջին բլոկի մայնինգից հետո, որը կոչվում է «Genesis Block»: Այն գործում է մինչեւ հիմա:

Նախքան այդ կարևորագույն իրադարձության հասնելն առաջին հերթին պետք էր սկսել մի գաղափարով: Թվային արժույթի գաղափարը արծարծվում էր 90-ականների սկզբից եւ հայտնի գաղափար էր տեխնո-ազատականների մեջ, ինչպիսիք էին, օրինակ, Cypherpunk-երը, ինչպես նաև ազատ շուկայի տնտեսագետներ, օրինակ Milton Friedman -ը: Այս գաղափարների զարգացման համար երկար տարիներ են պահանջվել և տարիների ընթացքում հանգեցրել են մի շարք ֆալշ-ստարտերի:

Այնուհետև մի առեղծվածային անձ կամ անձինք միացել են և 2008 թվականին հրապարակել են White Paper, որը կոչվում է «Bitcoin: Peer-to-peer էլեկտրոնային կանխիկ համակարգ»: Այս գիրքը աշխարհին տվել է առաջին կրիպտոարժույթը: Bitcoin-ի White Paper-ի հեղինակն իրեն անվանում է Satoshi Nakamoto, որը շատ տարածված անուն է Ճապոնիայում՝: Մտածված է, որ Satoshi Nakamoto-ն օգտագործել է կեղծ անուն իրեն պաշտպանելու համար, այն դեպքում, երբ կառավարության կամ գողերի թիրախ դառնա այն պատճառով, որ փորձել է ազատ շուկա ստեղծել փողի համար: White Paper-ի թեմայի ծայրահեղ բարդության պատճառով թվում է, որ գրողը ոչ թե մեկ անձ էր, այլ մի խումբ էնտուզիաստներ, ովքեր միասին աշխատում էին գաղափարի ստեղծման համար:

Տեխնոլոգիական դաշտում նախագիծ սկսելու համար շատ տարածված է առաջին հերթին հրապարակել մի փաստաթուղթ, որը կոչվում է White Paper: White Paper -ները առաջ են քաշում նոր գաղափարներ և բացատրում են, թե ինչպես են այդ գաղափարները իրականացվելու: Bitcoin-ի White Paper-ը անուն է դա և մանրամասնորեն բացատրում է Bitcoin-ի և Bitcoin-ի բլոկչեյնի տեսլականը:

White Paper-ը հրապարակելուց և մի քանի էլեկտրոնային փոստային ցուցակներով տարածելուց հետո, Սատոշիին երկար ժամանկ չպահանջվեց յդ գաղափարի շուրջ շարժում ստեղծելու համար: Ծրագրավորողները և, վերջիվերջո, տնտեսագետները աշխարհի բոլոր ծայրերից սկսեցին քննարկել այս համակարգի արժանիքները: Իսկ հետո սկսեցին կառուցել ցանցը: Այն ստեղծվեց բաց կոդով, որի մասին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա դասերին:

White Paper -ի ի հայտ գալը չէր կարող լինել ավելի ժամանակին: Համաշխարհային ճգնաժամը լիարժեք շրջադարձային էր և նորարարների մի սերունդ այդ պահին սովորում էին ընթացիկ ֆինանսական և դրամական համակարգերի թերությունների մասին և փնտրում էին այլընտրանքներ, որոնք ավելի լավ էին արտահայտում իրենց արժեքները: Նման միջավայրը հասունացած էր կրիպտոարժույթների գաղափարի համար: Շուտով սկսվեց ձևավորվել կրիպտո տնտեսություն:

2 տարի անց՝ 2010 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ առաջին իրական Bitcoin գնումը: Մի ծրագրավորող 10.000 Bitcoin-ով Papa John’s-ից գնեց 2 մեծ պիցցա: Bitcoin համայնքում այս օրը ճանաչված է որպես Bitcoin Pizza-ի օր:

Մինչդեռ Bitcoin-ը առաջինն էր, ստեղծվեցին ավելի շատ կրիպտոարժույթներ՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ: Մյուս կրիպտոարժույթները հիմնականում կոչվում էին Altcoin-ներ, քանի որ նրանք Bitcoin-ի այլ տարբերակն են: Ամենից շատ հայտնի են Ethereum, Litecoin, Monero և Dash կրիպտոարժույթները:

Ահա այսօրվա դասից ամենակարևոր ուսուցումը: Երբ դուք հետաքրքրված եք մի նոր կրիպտոարժույթով, շատ կարևոր է բավականաչափ ժամանակ տրամադրել այն ուսումնասիրելու և մարդկանց կարծիքն իմանալու համար: Կրիպտոարժույթների հարթակում կան շատ վատ խաղացողներ, ովքեր կփորձեն ձեզ խաբել և դուք պետք է օգտագործվեք ձեր լավագույն դատողությունը, որոշելու համար, թե ինչն է օրինական և ինչը ոչ: Այս իսկ պատճառով, խորհուրդ եմ տալիս սկսել ձեր հետազոտությունը, նայելով ընտրված կրիպտոարժույթի White Paper-ով: Այնտեղից կարող եք ընդգծել այն բաները, որոնք չեք հասկանա և սկսեք փնտրել օնլայն ֆորումներում: Եթե ունեք հարց, թե ինչպես է աշխատում ինչ-որ մի բան, շատ մեծ հավանականություն կա, որ ինչ-որ մեկն արդեն այդ հարցը տված կլինի օնլայն և արդեն կլինեն բազմաթիվ պատասխաններ:

Մենք ստեղծում ենք այս տեսանյութերը, որպիսի աջակցենք կրիպտոարժույթները հայկական համայքներում: Եթե մեր ծրագիրը ձեզ դուր է գալիս և եթե ցանկանում եք աջակցեք մեր դրամահավաքին կամ դարձեք հովանավոր: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս կիսամյակի հովանավորին՝ Children of Armenia Fund (COAF): Հայկական կրիպտո-դպրոցի աջակցության համար: 2018 թվականին COAF-ը բացել է իրենց առաջին սմարթ կենտրոնը: Այն հայաստանի գյուղական համայնքների բնակիչներին տալիս է հնարավորություն ձեռք բերել ոչ ֆորմալ կրթություն և հմտությունների զարգացում, նրանք աջակցում են անվճար վերապատրաստման տեխնոլոգիական, արվեստի, հաղորդակցության, էկոլոգիայի, առողջ ապրելակերպի, բիզնես և քաղաքացիական ոլորտներում: Ավելին իմանալու համար այցելեք իրենց կայքը:

Հուսով եմ, որ այսօրվա դասը օգտակար գտնվեց ձեզ համար: Այսօրվա տնային աշխատանքը բաժանորդատրվելն ու այս էջին լայք դնելն է: Հաջորդ դասին մենք կքննարկենք, թե ինչպիսի խնդիրներ է կրիպտոարժույթը լուծում: Առայժմ, իմ սիրելի աշակերտներ, կտեսնվենք մյուս դասին:

Դաս 3: Ի՞նչ խնդիրներ է լուծում կրիպտոարժույթը —Վստահություն

Հասկանալու համար, թե ինչն է շատերի համար արժեքավոր և հետաքրքիր դարձնում կրիպտոարժույթը, առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ գոյություն ունեցող համաշխարհային դրամական համակարգի խնդիրները: Դա պահանջում է տնտեսագիտության խորը գիտելիքներ: Այսօրվա դասում մենք կանդրադառնանքորոշ հիմնական խնդիրներին, որոնք կրիպտոարժույթը փորձում է լուծել և ապահովել հիմնարար տնտեսական գաղափարներ, որոնք հիմնավորում են կրիպտոարժույթի հեղափոխությունը: Դե, եթե պատրաստ եք, եկեք սկսենք:

Կրիպտոարժույթը մրցում է կենտրոնական բանկերի FIAT արժույթների՝ օրինակ, Ամերիկյան դոլլարի (USD), եվրոյի (EUR), դրամի (AMD) հետ: Լատիներեն FIAT նշանակում է «հրամանով»: Շատ ձևերով այս հասկացությունը, որ փողը վերահսկվում է մարդկանց կողմից, ովքեր կարող են հրամայել, թե ինչ է տեղի ունենում իր հետ, խնդիրների հիմքն է, որը կրիպտոարժույթի լուծման նպատակն է: FIAT-ի դրամական համակարգերը հենվում են պետության հզորության վրա, տելադրելու համար, թե որքան գումար կա, ինչպես է այն օգտագործվում և ով է ստանում փողի ամենահեշտ մուտքը:  Սրանցից ոչ մեկ ժառանգաբար վատ չէ, բայց նրանք ստեղծում են մի իրավիճակ, որտեղ կոռուպցիան և չարաշահումը դառնում են սովորական:

Ինչպես հիշում եք մեր առաջին «Ինչ է Կրիպտոարժույթը» դասից , կրիպտոարժույթի 2 հիմնական հատկանիշներն են , որ չկա վստահության և թույլտվության անհրաժեշտություն: Սա կտրուկ տարբերվում է FIAT դրամական համակարգից, որը պահանջում է մուտքի թույլտվություն և վստահություն, որ համակարգը կառավարվում է արդար և պատշաճ կերպով: Կրիպտոարժույթը ծնվեց 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մոխիրներից: Սա մի ժամանակաշրջան էր, երբ ֆինանսական համակարգի թերությունները հստակ ակնհայտ դարձան, այսպիսով վտանգելով հասարակության վստահությունը այդ հաստատություններում:

Կենտրոնացված դրամական համակարգերում ոչ հաշվետու էլիտան որոշում է կայացնում, որոնք ազդում են միլիոնավոր մարդկանց վրա:Սա քաղաքացիներին չի տալիս այլընտրանք, քան  վստահել կենտրոնացված կազմակերպության ազվնությանը, հաշվետվությանն ու իրավասությանը: Սա բավականին սարսափելի առաջարկ է, երբ մտածում ես դրա մասին: Կենտրոնական բանկերը չափից դուրս ուժեղ են: Օրինակ կենտրոնական բանկը կարող է ավել փող տպի առանց հանրային կամ դեմոկրատական ընտրված պաշտոնյաների որևէ ներդրման: Նոր դրամի ստեղծման գործընթացքում նրանք ստեղծում են գնաճ, սա իջեցնում է արժույթի արժեքը, որը նվազեցնում է գոյություն ունեցող փողի գնողունակությունը: Սա , ըստ էության, գործում է որպես ռեֆրեսիվ հարկ՝ գումարի բոլոր կրողների վրա, որը խոչընդոտում է փողի խնայողությունը և նպաստում է բանկերի օգտագործմանը: Նոր ստեղծված փողը, երբ առանց ուժեղ երաշխիքների, թափանցիկության և պատասխանատվություն, կարող է տրվել կենտրոնական կազմակերպության աշխատողներին և իրենց ընկերներին: Ընտրությունը, թե ով կստանա նորաստեղծ փողերը, կոռումպացված և անարդար է, ինչը աղավաղում է շուկան: Այս անպիտանությունները երկարատև ռեգրեսի մակրոտնտեսական ազդեցություն ունեն, քանի որ նրանք արհեստականորեն կապիտալի ուղղորդում են փուչիկների և ֆինանսական ճգնաժամի առաջացմանը, ինչպես օրինակ, 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում, կամ ավելի վատ, հիպերինֆլիացիայի ժամանակաշրջանում, ինրպես Գերմանիայում Վայմարի Հանրապետության կամ Վենեսուելայի Մադուրոյի ռեժիմի ժամանակ: Գուցե ամենավատն այն է, որ FIAT-ի դրամական համակարգերը պետություններին տալիս են փող տպելու մեծ ուժ գնալու անվերջ պատերազմի, քանի որ պատերազմի արժեքը թաքցվում է հարկատուների և դրամական սեփականատերերի միջոցով: Այս պատճառներով շատերը կրիպտոարժույթի աշխարհում FIAT գումարները չեն համարվում որպես իրական գումար, քանի որ իրենց  բացի հավատքից, ոչինչ չի ապահովում , որ տեխնոկրատները ամբողջովին չեն ոչնչացնի արժույթը: խիստ հակադրություն է այն օրերից, երբ արժույթը ապահովված էր ոսկով, որը սահմանափակ ռեսուրս է, որ քաղաքական գործիչներն ու բանկիրները չեն կարող օդից ստեղծել:

Կրիպտոարժույթը հեռացնում է կենտրոնացված , վստահության հետ կապված խնդիրները: Ցանցերը բաղկացած են բազմակի տարբեր գործակալներից, ովքեր բոլորը որոշումներ կայացնելու հարցում ձայն ունեն: Արդյունքում, իշխանությունը սահմանափակված է, քանի որ ոչ մի անձ չի կարող միայնակ անպատշաճ ազդեցություն գործել: Node օպերատորների, մայներների (ովքեր տվյալների ապահովման համար մասնագիտացված Node են վարում համացանցի մեջ),մշակողների, հիմնադրամների, Masternode սեփականատերերի (ինչպես Dash-ի դեպքում) և վերջնական օգտագործողի միջեւ, ոչ ոք չի կարող միակողմանի պարտադրել իր կամքը ցանցում: Փոխարենը պեքտ է հասցնել համաձայնության, առանց դրա ցանցի զարգացումը և աճը կկանգնի: Երբ անխուսափելի վեճեր են առաջանում, նախագծերը դադարվում են, կոչվում է Forking բաց կոդով տերմինաբանության մեջ և ձևավորվում երկու առանձին նախագծեր՝ վեճի յուրաքանչյուր խմբավորման համար: Ամենահայտնի օրինակներից մեկն էր շատ դրամատիկ Fork-ը , որը ստեղծեց երկու տարբեր կրիպտոարժույթները ՝ Bitcoin-ը և BitcoinCash-ը: Dash-ի նման որոշ coin-ները գործարկել են Masternode-ի միջոցով, բարդ և նորարարական կառավարման համակարգեր, որը հեշտ է դարձնում համակարգի անդամներին համաձայնություն հասնելու համար, թե ինչպես պետք է ուղղորդեն իրենց ջանքերը ,որպիսի մեղմացնեն հակամարտությունը: Ի վերջո, կրիպտոարժույթի վերջնական օգտագործողը ամենաազդեցիկն է բոլոր այլ շահագրգիռ կողմերից, քանի որ նրանց ցանցի հավատն ու նրանց տնտեսական ակտիվությունն է, այն, ինչ արժեք է տալիս ցանցին: Կրիպտոարժույթում կարող եք ազատորեն ընտրել, թե որ ցանցերի մասնակից դառնալ: Մի ցանցից մյուսի փոխանակումը աներևակայելի հեշտ է, էժան և արագ: Օգտագործողների այս ազատ տեղաշարժումը և կարեւոր երաշխիքները, որոնք թույլ են տալիս կանխարգելել կոռուպցիան սահմանափակելով իշխանության կուտակումը մի քանիսի ձեռքում, նշանակում է, որ ցանցերի աշխատանքի համար ավելի քիչ վստահություն է պահանջվում, քան համեմատած էլիտայի կողմից վերահսկված FIAT համակարգը:

Դաս 4: Ի՞նչ խնդիրներ է լուծում կրիպտոարժույթը: Թույլտվություն:

Եկեք սկսենք մեր դասի 2-րդ մասը, քննարկելով հինմական խնդիրները , որոնք լուծում է կրիպտոարժույթը: Այս դասին հատուկ ուշադրություն կդարձնենք թույլտվության վրա: Իմ փորձից կարող եմ ասել դա այն թեման է, որը հաճախ լուսաբանման պատճառ  է դառնում իմ աշակերտների համար, եթե ինչ-որ տեղ նրանք չէին հասկանում, թե ինչի համար է այս ամբողջ աղմուկը, այս թեմայից հետո հասկանում են, որ կրիպտոարժույթն պարզապես այլ վճարման տարբերակ չէ ինչպես Paypal-ը: Դե, եթե պատրաստ եք, եկեք սկսենք:

Կրկին նշենք, հասկանալու համար, թե ինչն է կրիպտոարժույթին նորարարական դարձնում, պետք է հասկանանք գոյություն ունեցող դրամական համակարգը և իր թերությունները: Վերեւից ներքեւ կազմակերպված, կենտրոնացված դրամական համակարգերը պահանջում են որ իշխանությունները թույլտվություն տան, բացելու հաշվեհամարներ, գումար ուղարկելու, գումար հանելու, պահել գումարը հաշվեհամարում առանց այն սառեցնելու: Ոմանց համար այս թույլտվությունը պարզապես անհանգստացնող է: Նրանք, ովքեր չունեն համապատասխան պահանջված նախապայմանները թույլտվություն ստանալու համար, ըստ էության, չեն կարող մասնակցել տնտեսաության մեջ:

Ես ուզում եմ մի փորձարկում անենք, որը սովորաբար իմ աշակերտների համար ավելի պարզ է դարձնում: Պատկերացրեք որ դուք ուզում եք գումար ուղարկել ձեր ընկերոջը, օգտագործելով հանրահայտ դրամական փոխանցման միջոց, ինչպիսինն է PayPal-ը:

Այն շատ թե քիչ գործում է այսպես.

  1. Գրանցվել վճարային ցանցում
  2. Տրամադրել հիմնական տեղեկատվություն
  3. Տրամադրել հեռախոսահամար
    Ա. Որի համար անհրաժեշտ կլինի մի այլ հեռախոսահամար
  4. Տրամադրել բանկային տեղեկատվություն
    Ա. Բացել բանկային հաշիվ
    1. Տրամադրել տան հասցեյի ապացույց
    2. Անհրաժեշտ է պետության կողմից տրամադրված ինքնության ապացույց
  5. Ավանդային գումար
  6. Ընկերդ գրանցվում է վճարային ցանցում
  7. Ընկերդ տրամադրում է հիմնական տեղեկատվություն
    Ա. Ընկերդ տրամադրում է հեռախոսահամար
  8. Ընկերդ տրամադրում է բանկային հաշիվ
    Ա. Ընկերդ բացում է բանկային հաշիվ
    1. Ընկերդ տրամադրում է տան հասցեյի ապացույց
    2. Անհրաժեշտ է պետության կողմից տրամադրված ինքնության ապացույց
  9. Ընկերդ տալիս է ձեզ իր տվյալները, որը ձեզ պետք է նրան գումար ուղարկելու համար:
  10. Դուք տրամադրում եք ձեր ընկերոջ տվյալները վճարային ցանցում, որ գումար ուղարկեք նրան
  11. Եվ վերջապես ընկերդ գումարը ստանում է

Կա մոտավորապես 19 առանձին քայլեր , որոնք պետք է ձեռնարկվեն, հաջողությամբ մեկ անձից մյուսին գումար փոխանցելու համար: Ամեն մի քայլը պահանջում է թույլտվություն: Առանց թույլտվությամբ վճարումը կկանգնեցվի: Վճարային ցանցը կարող է ասել ձեր հեռախոսահամարը սխալ է, բանկը չի կարողանում հաստատել ձեր տան հասցեյի ապացույցը, ձեր ընկերը կարող է փորձել համացանց մտնել ուրիշ երկրից, որը չի աջակցում օգտագործողին , որտեղ նա ապրում է: Կան հերքելու հազարավոր պատճառներ: Կարող է շատ դժվար լինել ինչ-որ մեկի համար բավարարել անհրաժեշտ բոլոր պահանջները, վճար ուղարկելու համար: Զարմանալի չէ, որ աշխարհի բնակչության ավելի քան 25 տոկոսը չունի բանկային հաշիվներ:

Հիմա եկեք ևս մեկ անգամ կրկնենք այս փորձարկումը, բայց այս անգամ մենք կուղարկենք վճարը, օգտագործելով Dash

  1. Ներբեռնել անվճար Dash էլեկտրոնային դրամապանակ ձեր հեռախոսի կամ համակարգչի մեջ, մի հեղինակավոր վաճառողից
  2. Dash-ի գումար ավանդադնել ձեր Dash էլեկտրոնային դրամապանակում
  3. Ձեր ընկերը նույնպես ներբեռնում է Dash դրամապանակ
  4. Ձեր ընկերը կիսում է ձեզ հետ իր հանրային հասցեն էլեկտրոնային փոստով կամ txt-ov
  5. Դուք վճար եք ուղարկում նրան ձեր դրամապանակից:  եւ նա ստանում է այն 2.5 րոպեի ընթացքում

Սրանք 5 ընդհանուր քայլեր են և ոչ մի դեպքում դուք կամ ձեր ընկերը թույլտվության  կարիք չունեք: Սա բոլորովին տարբեր չէ՞:

Եկեք մեկ այլ փորձարկում կատարենք: Կարծում եմ որ սա մեծապես կազդի հայերի վրա: Սա ծայրահեղ օրինակ է, բայց ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ իրական կյանքը դառնում է ծայրահեղ:

Պատկերացրեք, որ դուք ձեր ընտանիքի հետ ապրում եք մի պետությունում, որտեղ դուք փոքրամասնություն եք: Հիմա պատկերացրեք, որ այս պետությունը որոշում է դուրս գալ այդ փոքրամասնության դեմ:  Ձեր համայնքը զինաթափվել է, ձեր հասարակական և քաղաքական ղեկավարները ձերբակալվել կամ սպանվել են և մտահոգություն կա, որ դուք կլինեք հաջորդը: Այս պահին, վատագույն դեպքում, ձեր ընտանիքը որոշեց որ, այլևս անվտանգ չէ մնալ տանը և դուք սկսում եք ապաստան փնտրել պետության սահմաններից դուրս:

Առաջին սցենարում ձեր հարստությունը պահվում է ոսկով, ձեր տան անշարժ գույքի սեփականությունը և FIAT արժույթ խնայողությունը բանկում է: Դուք թողնում եք ձեր տունը, թերևս էլ երբեք չեք տեսնի այն: Ձեր և ձեր ամենամոտ դաշնակիցների կողմից պահված ոսկին և FIAT գումարի մեծամասնությունը սառացրած են բանկում: Միակ հարստությունը , որը այդ պահին ձեզ հասանելի է, դա ձեր տանը պահպանված FIAT գումարն ու ոսկին են: Թողնելով գնալով, դուք ինչ-որ կերպ հաջողացրել եք ապահով հասնել հարևան պետության սահմանին, որտեղ ձեզ թալանում են կոռումպացված սահմանապահները կամ անազնիվ թրաֆֆիկինգով զբաղվողները և ձեր ոսկին ու մնացած FIAT գումարները ձեզանից վերցնում են: Դուք հիմա ձեր կյանքից և հագուստից բացի ոչինչ չունեք:

Երկրորդ սցենարում ձեր հարստության մի մասը պահվում է թվային ոսկով ՝ Bitcoin-ով: Նախքան ձեր տնից դուրս գալը, ուղարկում եք ինքներդ ձեզ կոդավորված էլեկտրոնային փոստ, որը պարունակում է ձեր Bitcoin-ի գաղտնի բանալին: Նաև դուք անգիր սովորում եք կրկնօրինակված արտահայտությունը , որը բառերի ցանկ է, եւ որը պահում է Bitcoin դրամապանակի վերականգման համար, անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Ինչպես առաջին սցենարում այս դեպքում նույնպես, դուք հաջողությամբ հասել եք մի անվտանգ ապաստարան, բայց ճանապարհին ձեր ողջ ունեցվածքը թալանվեց, մնացիք միայն ձեր հագուստով  և ձեր ուղեղում պահված Bitcoin-ով: Այս հարստությամբ դուք կարող եք արագ վերականգնել ձեր կյանքը և ձգտել բարգավաճման: Նույնիսկ հզոր պետությունը որը ձեզ դեմ դուրս եկավ չկարողացավ թալանել ձեզ: Կրիպտոարժույթը տալիս է լիիրավ ազատություն եւ դուք կարիք չունեք թույլտվություն ստանալ պետության ​​կողմից:

Չունենալով բանկային հաշիվ մինչ կրիպտոարժույթի դարաշրջանը, մարդու համար անհերքելի վատ երևույթ էր: Այն սահմանափակում էր ձեր վարկային մուտքերը վճարային հարթակներում և սպիտակ շուկայում: Սակայն ամեն ինչ փոխվում է: Հաջորդ 50 տարիների ընթացքում չունենալը բանկային հաշիվ կորցնելու է իր հետ կապված բացասական զգացողությունը: Բանկային հաշիվ չունեցող մարդը հայտնի կդառնա որպես անկախ, ազատ մարդ և այն կդառնա նորմա:

Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են կրիպտոարժույթները և նույնիսկ որոշ խնդիրներ , որոնք ստեղծում են կրիպտոարժույթները, մենք նախընտրել ենք կենտրոնացնել մեր այս դասի ուշադրությունը վստահության և թույլտվության վրա , քանի որ դրանք ներկայիս դրամական համակարգի հետ կապված 2 ամենամեծ խնդիրներն են: Այս 2 մաս տեսանյութերը դիտելուց հետո հուսով եմ ավելի լավ կհասկանաք , թե ինչն է յուրահատուկ դարձնում կրիպտոարժույթները  ընթացիկ

բանկային և վճարային համակարգերից, և կհասկանաք նաև այն արժեքները, որին կրիպտոարժույթները ծառայում են:

Ձեր այսօրվա տնային աշխատանքի համար թողեք մեկնաբանություն ու պատմեք ձեր փորձի մասին , թե երբ է ձեզ պետք եղել թույլտվություն , որ օգտագործեք ձեր սեփական փողը, և մտածեք, թե ինչպես այդ փորձը կտարբերվեր կրիպտոարժույթի դեպքում:

Դաս 5: Ի՞նչ եք կարող անել կրիպտոարժույթով:

Մինչ այժմ մենք քննարկել ենք այն, թե ինչ է կրիպտոարժույթը, ներկայացրել կարճ պատմություն, թե որտեղից է եկել այն և քննարկել ինչ խնդիրներ են լուծում կրիպտոարժույթները: Այսօր կսովորենք, թե ինչ կարող եք անել կրիպտոարժույթով: Դե, եթե պատրաստ եք, եկեք սկսենք:

Ըստ էության, կրիպտոարժույթը թվային արժեքի փոխանցման անվտանգ, սակայն նաև ապակենտրոնացված ձև է: Արժեքի փոխանցումը շատ հեշտ է թվում, բայց իրականում այն տեղի է ունենում տարբեր եղանակներով:

Ինչպես արդեն սովորել եք մեր «Ի՞նչ է կրիպտոարժույթը» դասից, կան բազմաթիվ կրիպտոարժույթներ և անհնար է հետևել բոլորին: Բարեբախտաբար, նրանցից մեծամասնությունը ընկնում է մեկ կամ մի քանի տարբեր կրիպտոարժույթների տեսակների մեջ, հիմնված կրիպտոարժույթի նախատեսված օգտագործման եղանակներիծ: Այս տեսակները օգնում են որ մաս-մաս հեշտությամբ պարզաբանվի ու հասկացվի թեման: Այսօր, այս տեսանյութի ձայնագրման ժամանակ մենք կքննարկենք 3 մեծ դասակարգումներ, որոնք հիմնված են իրենց համապատասխան շուկաներից (market cap): Կան ավելի շատ դասակարգումներ, որոնք մենք չենք շոշափում այս տեսանյութում:

Կրիպտոարժույթը որպես արժեքի պահուստ

Կրիպտոարժույթների առաջին դասակարգը, որի մասին մենք կսովորենք, այն կրիպտոարժույթներն են, որոնք նպատակ ունեն դառնալ «արժեքի պահուստ»: Այս կրիպտոարժույթները կարելի է ընկալել, ինչպես ոսկին կամ արծաթը: Այս կրիպտոարժույթները ներառում են Bitcoin, Litecoin և մի ենթադաս, որը կոչվում է «Կայուն Մետաղադրամներ» (Stablecoins): Stablecoin-ները փորձում են իրենց գինը կայուն պահել, հաճախ անգամ վատ մտածված մեխանիզմների միջոցով:

Երբ մտածում եք, թե ինչ կարող եք անել այս կրիպտո դասակարգումների հետ, օգտակար կլինի մտածել և վարվել այնպես, ինչպես կվարվեիք ոսկու հետ: Ոսկին կարող է օգտագործվել որպես արժեքի պահուստ մինչ այն պետք կգա ապագայում, կարող է օգտագործվել սեփականություն փոխանցվելու միջոցով գումարաին հաշիվները մարելու համար: Այն կարող է օգտագործվել որպես գրավ, նաև կարող է օգտագործվել որպես հարստության ապացույց: Bitcoin-ով և նմանատիպ coin-երով դուք կարող եք անել ճիշտ նույնը, բայց շատ հաճախ ավելի ցածր արժեքով և ավելի քիչ ներգրավված միջնորդներով: Օրինակ դուք հեշտությամբ կարող եք հաստատել մի անձի հարստությունը ստուգելով Blockchain-ում պահվող տվյալ հանրային հասցեի Bitcoin ունեցվածքը:

Կրիպտոարժույթը որպես փող

Կրիպտոարժույթների երկրորդ դասակարգումը այն կրիպտոարժույթներն են, որոնք օգտագործվում են որպես արժույթ կամ թվային արժույթ, օրինակ,  Dash-ը կամ Bitcoin Cash-ը (Bitcoin-ի fork-ն է, որը տարբեր կրիպտոարժույթ է, մի խառնեք նրան Bitcoin-ի հետ): Այս կրիպտոարժույթները կենտրոնանում են գործարքների արագության վրա, նպատակ ունենալով գործել մեծ քանակությամբ գործարքների վրա, որոնք կգեներացվեն երբ տվյալ կրիպտոարժույթն ընդունվի որպես ամենօրա օգտագործման արժույթ: Թվային կրիպտոարժույթի գումարներն օգտագործվում են վճարումներ կատարելու համար online կամ ֆիզիկական խանութներում, նաև պայմանագրային աշխատողների համար: Հիմնականում կրիպտոարժույթներն օգտագործվում են գնելու համար բոլոր այն բաները, որոնք կարելի է գնել կանխիկ գումարով:

Թվային կանխիկ դասակարգման շրջանակներում գոյություն ունի Գաղտնի մետաղադրամ ենթադասը: Գաղտնի մետաղադրամներները նախագծված են աշխատելու որպես կանխիկ , որոնք կարող են ծախսվել անանուն: Ամենահայտնի գաղտնի coin-երը Dash-ը, Monero-ն ու ZCash-ն են: Բոլոր երեքն էլ գաղտնիությունն ապահովելու համար օգտագործում են տարբեր մեխանիզմներ և մեթոդներ: Ապագա դասերից մեկը կնվիրենք հատուկ ուսումնասիրելու յուրաքանչյուր կողմ և դեմ փաստարկները: Սակայն կարևոր է նշել, որ ոչ բոլոր Գաղտնի մետաղադրամներներն են գաղտնի յուրաքանչյուր գործարքի համար և հաճախ կարելի է միացնել և անջատել գաղտնիության կարգավորումները, հետևաբար, հիշեք սա, երբ գաղտնիության կարիք լինի: Մարդիկ սովորաբար ենթադրում են, որ գաղտնիությունը ցանկալի է միայն հանցագործների համար, բայց թույլ տվեք բացատրել , թե ինչու է դա սխալ: Կան դեպքեր, երբ շահավետ է տեսնել, թե ինչքան գումար ունի ինչ-որ մեկը, օրինակ, եթե մտածում եք ինչ-որ հիմնարկի հետ բիզնես անել, դուք հնարավոր է ուզեք համոզվել, թե իրոք նրանք ունեն անհրաժեշտ կապիտալի պահուստներ: Կան նաև այլ դեպքեր, երբ դա ամբողջովին ավելորդ է և նույնիսկ կարող է վտանգավոր լինել: Օրինակ, երբ բնակարան եք վարձում, դուք չէիք ուզենա, որ ձեր տան տերը կարողանա իմանալ ձեր կրիպտոյի զուտ արժեքը: Նա կարող է որոշել ձեր վարձը բարձրացնել, քանի որ ինքը մտածում է, որ դուք դա կարող եք թույլ տալ ձեզ կամ, ամենավատ դեպքում, նա որոշում է, որ դուք այնքան շատ կրիպտո ունեք, որ մտածում է արժե ռիսկի դիմել և կեղծ կողոպուտ կազմակերպել: Դա սխալ պատկերացում է, երբ ինչ-որ մեկի հետ գործարք անելուց, նա կարող է տեսնել քո ողջ ֆինանսական պատմությունը: Հետեւաբար ակնհայտ է, որ Գաղտնի մետաղադրամները օրինական տեղ ունեն թվային արժույթի շուկաների գործունեության մեջ:

Կրիպտոարժույթները որպես իրավական պայմանագրեր

Երրորդ, բայց ոչ վերջին կրիպտոարժույթի դասակարգումը օգտագործվում է պայմանագրեր ձևավորելու համար: Մարդիկ հաճախ չեն մտածում կրիպտոարժույթների մասին, երբ խոսքը վերաբերվում է օրենքներին և պայմանագրերին, բայց նույն հատկանիշները, որոնք կրիպտոարժույթին դարձնում են կանխատեսելի և անկաշառ , որպես թվային փող կամ թվային ոսկի, նաև պայմանագրերի համար շատ բարենպաստ են: Այս դասակարգի կրիպտոարժույթները ներառում են Ethereum, EOS, NEO և շատ այլ կրիպտոարժույթներ: Այս պահին իրավաբանական պայմանագրերի մասին խոսել դեռ շուտ է, սակայն դրանք ուղղված են հեղափոխել վեճերի կարգավորվումը, ինքնության ապացույցը եւ ընդհանրապես բիզնեսների  կատարումը: Մասնավորապես, տեխնոլոգիական այս դասակարգումը հնարավոր է դարձնում մի գաղափար, որի անունն է Smart Contracts (Խելացի Պայմանագրեր) , որոնք կարող են գոյություն ունենալ իրենք իրենցով, առանց մարդու միջամտության: Փաստորեն դրանք կառավարվում են ռոբոտների կողմից և ծրագրավորված են մարդկանց կողմից: Մի անհանգստացեք, մենք ապագայում առանձին դաս կհատկացնենք Smart Contract-ի մասին սովորեցնելու համար:

Դաս 6: Ինչպե՞ս է կրիպտոարժույթը ստանում իր արժեքը:

Պարզ ասած, կրիպտոարժույթն արժե այնքան, ինչքան որ ինչ-որ մեկը պատրաստ է վճարել դրա դիմաց: Այս պարզ սկզբունքը այն նույն հայեցակարգն է, որն ազատ շուկայում գներ է ստեղծում ամեն ինչի համար: Գործընթացը, որով այդ գինը որոշվում է, կոչվում է գնագոյացում:

Եկեք սկսենք մի շոշափելի օրինակով, ոսկու պես, որը մարդիկ հեշտությամբ կհասկանան: Ինչպե՞ս է ոսկին ստանում իր գինը: Ոսկու գինը հայտնաբերելու համար անհրաժեշտ է, որ լինեն գնորդներ և վաճառողներ: Վաճառողներն այժմ ունեն ոսկի, որը կամ հանքարդյունաբերել, գտել, գողացել են կամ գնել, և պատրաստ են վաճառել այդ ոսկին միայն լավ գնով: Մյուս կողմից, գնողները ցանկանում են ոսկի, որն օգտագործեն որպես արժեքի պահուստ կամ զարդեր պատրաստելու համար, կամ առաջադեմ էլեկտրոնիկա: Ամբողջ աշխարհում կան բազմաթիվ ոսկու սեփականատերեր, գնորդներ և վաճառողներ, և բոլորը տարբեր մտքեր ունեն, թե որքան արժե ոսկին: Այսպիսով, ինչպե՞ս են այդ բոլոր մարդիկ համաձայնվում գինը: Պատասխանը. չեն համաձայնվում:

Մի ասացվածք կա, որ «Բոլորը գին ունեն»: Դա նշանակում է, որ որոշակի գնով դուք կարող եք համոզվեք վաճառել ինչ-որ բան, որը դուք սովորաբար չէիք վաճառի: Այս գաղափարը նաև իրական է մեր ոսկու օրինակում: Եթե ոսկու սեփականատերը համարում է ոսկու գինը ավելի բարձր, քան այն պետք է լինի, ապա ավելի հավանական է, որ նա կվաճառի ոսկին: Հակառակն է ճիշտ ոսկու գնորդների համար, բոլորը ուզում են ինչ-որ բան լինի անվճար կամ էժան: Երբ ոսկու գնորդը կարծում է, որ գինը շատ բարձր է, նա ոսկի չի գնի և գտնում է լավ փոխարինող, օրինակ արծաթ, կամ էլ կսպասի գնի անկմանը: Գինը հիմնականում որոշվում է միայն ոսկու սեփականատերերի փոքրամասնության կողմից, ովքեր ներկայումս գործածվում են տվյալ գնով և ոչ թե մեծամասնությունը, ովքեր սպասում են ավելի ցանկալի գնով փոխանակման:

Լավ, այս ամեն ինչը շատ լավ է, բայց դեռևս չի պատասխանում այն հարցին , թե ինչպես է առաջին հերթին ոսկու գինը ձեւավորվում: Դա հասկանալու համար պետք է մտածենք գների մասին, որպես այն կետի, որտեղ վաճառողները և գնորդները համաձայնվում են գործարք կատարել: Այսպիսով, կարելի է ասել, որ ներկայիս ոսկու գինը այն գինն է , որով գոնե մի մարդ պատրաստ է վաճառել և մեկ ուրիշը՝ գնել: Ընդհանրապես, աշխարհի բոլոր շուկաների գործարքները կազմում են ոսկու միջին գինը:

Գները փոխվում են, երբ ոսկու համախառն պահանջարկն ինչ-որ պատճառով փոխվում է: Երբ շուկայում ոսկու մատակարարումը մեծանում է, կամ պահանջարկը նվազում է, այսինքն կան ավելի շատ մարդիկ, ովքեր ցանկանում են վաճառել ոսկի , քան գնել այն, գինը նվազում է, գնորդներ գրավելու համար: Կամ եթե պահանջարկն ավելանում է, այսինքն ավելի շատ մարդիկ են ուզում գնել ոսկի, քան վաճառել այն, ոսկու գինը բարձրանում է, որպեսզի մարդկանց ներգրավվել իրենց ոսկին վաճառելու համար:

Նավթի, հացահատիկի, աշխատավարձի, հագուստի և վարձերի գների ձևավորումը բոլորն էլ նույն սկզբունքներով են կառավարվում, նույնիսկ կրիպտոարժույթները տարբեր չեն: Համացանցում կան կայքեր, որոնք կոչվում են բորսաներ , որտեղ մարդիկ գնում և վաճառում են կրիպտոարժույթներ, օգտագործելով FIAT դրամներ, ոսկու նման ֆիզիկապես ակտիվներ կամ այլ կրիպտոարժույթներ: Այս փոխանակումների միջին վաճառքի գինը ներկայացնում է գլոբալ աշխարհում ընթացիկ գինը: Այս գինը կարող է արտահայտվել ցանկացած արժույթով: Երբեմն գները տարբեր են փոխանակումների միջև, սակայն այդ տատանումները սովորաբար երկար չեն տևում, քանի որ ֆինանսական խթան են թրեյդերի համար գնել էժան գնով և վաճառել շուկայում թանկ գնով: Այս գործընթացը հայտնի է որպես արբիտրաժ:

Դաս 7: Որքանո՞վ է արժեքավոր կրիպտոարժույթի ցանցը (Ի՞նչ է շուկայի կապիտալիզացիան:)

Ողջույն, բարի գալուստ այսօրվա դասին, որի ընթացքում մենք կսովորենք, թե ինչ են իրենցից ներկայացնում կրիպտոարժույթի արժեքը և շուկայի կապիտալիզացիան: Դե, եթե պատրաստ եք, եկեք սկսենք:

Մեր անցած դասին մենք սովորեցինք, թե ինչպես են կրիպտոարժույթի կտրոնները ստանում իրենց գինը: Հետևելով որոշակի կրիպտոարժույթների գնին՝ կարելի է շատ բան սովորել դրա մասին: Երբ գինը փոխվում է արագորեն, կայուն կամ անկայուն կերպով, սա կարող է շատ տարբեր բաներ նշանակել: Ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ ցանկացած ոք, նախքան կրիպտոարժույթի ներդրում կատարելը, մի որոշ ժամանակ հետևի գներին, որպեսզի հասկանա, թե որն է շուկայի նորմալ գինը: Գինը կարելի է համարել մի թիվ, որը պարունակում է անհամար տեղեկատվություն:

Տեղյակ լինելը, թե ինչպես են գները փոփոխվում, լավ միջոց է որոշելու, թե արդյոք ձեր կարդացած լուրերը ճիշտ են, թե ոչ: Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցների աշխատանքը սարսափելի է, երբ պետք է կրիպտոարժույթի մասին լուսաբանեն հավաստի և գրագետ ձևով: Համեմատելով, թե ինչ են ձեզ պատմում գները և թե ինչ են պատմում հոդվածները, կարելի է արագորեն զերծ մնալ անազնիվ կամ խաբուսիկ նյութերից: Գինը մեզ շատ բան կարող է ասել, բայց կա մի բան, որ այն թույլ չի տալիս անել. այն է՝ իմանալ կրիպտոարժույթի ցանցի արժեքը, ոչ էլ կտրոնի գինն է մեզ օգնում համեմատել կրիպտոարժույթների միջև արժեքը:

Օրինակ, համարենք՝ դուք ուզում եք $100 ներդրում կատարել կրիպտոարժույթի մեջ և տատանվում եք ընտրել կրիպտոարժույթ Ա-ն, որի կտրոնի գինը $100 է, թե կրիպտոարժույթ Բ-ն, որն արժե $10: Եթե ընտրեք կրիպտոարժույթ Ա-ն, դուք կստանաք 1 կտրոն, եթե ընտրեք կրիպտոարժույթ Բ-ն, կստանաք 10 կտրոն: Շատ հաճախ սկսնակները սխալմամբ կենթադրեն, որ կրիպտոարժույթ Բ-ն ավելի «էժան» է, քան կրիպտոարժույթ Ա-ն, քանի որ նույն $100-ի դիմաց նրանք 1 կտրոնի փոխարեն կստանան 10 կտրոն: 10-ն ավելի շատ է, քան 1-ը, այսպիսով՝ նրանք կարծում են, թե դա ավելի լավ գործարք է: Ես ձեզ խնդրում եմ, իմ ուսանողնե՛ր, այսպես չմտածե՛ք: Այս օրինակում կունենաք $100 արժողությամբ կրիպտոարժույթ Ա, կամ $100 արժողությամբ կրիպտոարժույթ Բ. սրանցից ոչ մեկն ավելի էժան չէ: Ձեզ համար երկուսն էլ ներկայացնում են նույն արժեքը, որն այն $100-ն է, որ ներդրել եք: Եթե գինը 10%-ով բարձրանա, ամեն դեպքում դուք կունենաք միայն $10` անկախ այն բանից, թե գնահատումը բարձրանում է 1 կամ 10 կտրոնների համար: Ավելի շատ կտրոններ ունենալը չի նշանակում ավելի մեծ հարստություն ունենալ: Սա, կարծես, մի փոքր հակասական է թվում, բայց ես հուսով եմ՝ շուտով այն ավելի պարզ կդառնա:

Եկեք տեսնենք, թե ինչ գիտենք Ա և Բ կրիպտոարժույթների մասին: Ո՞րն է ավելի արժեքավոր ցանցը: Պատասխան այն է, որ մենք չգիտենք, քանի որ մի կարևոր տեղեկատվություն է բացակայում՝ առաջարկը կամ յուրաքանչյուր ցանցում հասանելի ընդհանուր կտրոնների քանակը: Բոլոր կրիպտոարժույթները իրենց ցանցում ունեն տարբեր քանակի կտրոններ: Այս ինֆորմացիան կարող է օգտագործվել գնի հետ միասին՝ շուկայի կապիտալիզացիա գեներացնելու համար, որը ստանում են գինը բազմապատկելով առաջարկի հետ: Շուկայի կապիտալիզացիան, քանի որ հաշվի է առնում գինը և առաջարկը, կարող է տալ ցանցի արժեքի ամբողջական պատկերը, որը ո՛չ գինը, ո՛չ առաջարկը չէին կարող առանձին ապահովել: Եթե մենք գիտենք, որ կրիպտոարժույթ Ա-ն ունի 100.000 կտրոն, իսկ կրիպտոարժույթ Բ-ն ունի 1.000.000 կտրոն, հաշվելով իրենց շուկայի կապիտալիզացիան կտեսնենք, որ երկուսն էլ ունեն $10.000.000 շուկայի կապիտալիզացիա: Կրիպտոարժույթ Ա-ի 1 կտրոնն արժե նույնքան, որքան կրիպտոարժույթ Բ-ի 10 կտրոնները:

Coinmarketcap.com-ի և Coingeko.com-ի նման կայքերն այս հաշվարկներն անում են ձեզ համար և դասակարգում են կրիպտոարժույթներն ըստ շուկայի կապիտալիզացիայի: Դուք կարող եք հեշտությամբ տեսնել, թե որ կրիպտոարժույթներն ունեն ավելի թանկ ցանցեր և որոնք են ավելի էժան: Դուք կարող եք օգտագործել այս ինֆորմացիան, որպեսզի ինքներդ որոշեք՝ արդյոք ներկայիս գինը հարմար է, թե շատ թանկ:

Նախազգուշացնում եմ՝ կան մի շարք կրիպտոմետաղադրամներ, որոնք օգտագործում են մոլորեցնող առաջարկների քանակներ՝ արհեստականորեն բարձրացնելու համար իրենց շուկայի կապիտալիզացիայի արժեքը: Սա կատարվում է ահավոր մեծ քանակությամբ մետաղադրամների ստեղծմամբ, սակայն շրջանառության մեջ թույլատրվում են համեմատաբար փոքր քանակի մետաղադրամներ. այսպիսի մետաղադրամ է Ripple-ը:

Ինչպես թղթադրամները, կտրոնները նույնպես բաժանվում են ավելի փոքր միավորների: Օրինակ՝ Dash-ի բազային միավորը 1 Dash-ն է, miliDash-ը 1/1.000-րդ Dash-ն է, իսկ microDash-ը՝ 1/1.000.000-րդ: Իմ սիրելի ուսանողնե՛ր, նորից ձեզ նախազգուշացնեմ: Կրիպտոարժույթների շրջանում սովորական հնարք է անփորձներից օգտվել՝ ստեղծելով հսկայական առաջարկների ցանցեր: Նրանք սա անում են ոչ թե տեխնիկական պատճառներով, այլ այն պատճառով, որ փորձում են օգտվել մարդկանց հոգեբանությունից. նրանք ցանկանում են ունենալ ամբողջական թվեր՝ կոտորակային թվերի փոխարեն: Ստեղծելով հսկայական առաջարկներ՝ իրենց կտրոնները կլինեն շատ էժան և համեմատաբար փոքր գումարով մարդիկ կկարողանան ձեռք բերել կտրոնների ողջ գումարը: Նրանք գիտեն, որ $10-ի դիմաց մարդիկ կնախընտրեն ունենալ 1000 կտրոն՝ 1/10-րդ կտրոնի փոխարեն՝ նույնիսկ եթե այն նույն արժեքն ունի: Ինչպես արդեն քննարկել ենք, 1000 կտրոն կամ մեկ այլ կրիպտոարժույթի 0.1 կտրոն ունենալը չի կարող ցույց տալ՝ որն ավելի շատ արժե, եթե գինը չգիտեք: Կարևորն այն է, թե ինչքան դրանք արժեն, ինչքան է իրենց ընթացիկ գինը, որը կարելի է ստանալ՝բազմապատկելով ձեր կտրոնների թիվը կտրոնների արժեքի հետ, և ոչ թե ինչքան մեծ է ձեր ունեցած կտրոնների քանակը:

Lesson 8: How to Keep Your Crypto Safe!Դաս 8: Ինչպե՞ս անվտանգ պահել ձեր կրիպտոարժույթը:

Ամեն ինչ ունի իր գինը: Ազատության գինը պատասխանատվությունն է: Կրիպտոարժույթը յուրաքանչյուրին թույլ է տալիս լինել սեփական բանկը, խնդիրն այն է, որ եթե ինչ-որ բան սխալ գնա, դու ես քո սեփական բանկը և իսկապես չկա որևէ մեկը օգնության դիմելու համար: Բայց մի՛ անհանգստացեք, իմ սիրելի աշակերտնե՛ր, կան մի քանի հիմնական կանոններ՝ ձեր կրիպտոարժույթը ապահով պահելու համար: Եթե նրանց հետևեք, գիշերը կարող եք հանգիստ քնել՝ իմանալով, որ ձեր կրիպտոարժույթը անվտանգ պահված է:

Մի՛ թողեք որևէ մեկին պահել ձեր գաղտնի բանալին (Ինքներդ պահե՛ք ձեր սեփական կրիպտոարժույթը)

Առաջին կանոնն է՝ մի՛ թողեք, որ որևէ մեկը ձեզ համար պահի ձեր գաղտնի բանալին, պարզ ասած՝ մի՛ թողեք, որ ինչ-որ մեկը պահի ձեր կրիպտոարժույթը: Եթե դուք չունեք ձեր գաղտնի բանալու բացառիկ մուտքի հնարավորություն, ուրեմն դուք իրականում չեք տիրապետում այդ կրիպտոարժույթին: Դուք ձեր կրիպտորժույթը պահելը վստահում եք ինչ-որ երրորդ կողմի, ինչպես, օրինակ, բորսայի կամ վեբ դրամապանակի: Սա իրենից հակառակորդի վտանգ է ներկայացնում, քանի որ հաքերները կարող են նրանց կոտրել, իրենք կարող են ձեզ լրտեսել, սառեցնել ձեր հաշիվները կամ նույնիսկ թալանել ձեզ՝ փախչելով կայքում պահված գումարների հետ, ինչը կոչվում է «խարդախ ելքեր»: Եթե սա տեղի ունենա, ձեր հաշիվները վերադարձնելու հնարավորությունը փաստացի 0 կլինի: Այս խնդիրները շատ տարածված են կրիպտոյի աշխարհում, քանի որ մարդիկ, որոնք նոր են այստեղ, շարունակում են մտածել և վարվել այնպես, կարծես նրանք թղթադրամ են օգտագործում: Նրանց ներշնչել են այն գաղափարը, որ նորմալ է, որ ուրիշները մուտքի հնարավաորություն ունենան իրենց հաշիվներ, իսկ վստահությունը տրվում է շատ հեշտությամբ: Հնարավոր է ձեզ ավելի անվտանգ թվա ձեր կրիպտոարժույթը «փորձագետներին» վստահելը, բայց եթե նրանք լիովին ապահովագրված և 100%-անոց հեղինակություն չունեն, շատ ավելի լավ կլինի, որ սովորեք՝ ինչպես ինքնուրույն ապահով պահել ձեր կրիպտոարժույթը: Ինչպես շուտով կհամոզվեք, դա իսկապես դժվար բան չէ:

Ճիշտ այնպես, ինչպես կան բազմաթիվ կրիպտոարժույթներ, այնպես էլ կան բազմաթիվ  կրիպտո դրամապանականեր՝ ցանկացած կրիպտոարժույթի համար հասանելի: Կրիպտո դրամապանակները հատուկ ծրագրային ապահովում են, որոնք թույլ են տալիս ստանալ, պահպանել և ուղարկել կրիպտոարժույթ: Քանի որ կրիպտոարժույթը բաց կոդով է, բառացիորեն ցանկացած ոք կարող է դրամապանակ ստեղծել: Այս պատճառով պետք չէ ամեն դրամապանակի վստահել ձեր գումարը պահելը: Սա շատ-շատ ռիսկային է: Փոխարենն ավելի լավ է ուսումնասիրեք, թե որոնք են լավագույն դրամապանակները այն արժույթի համար, որ ուզում եք օգտագործել: Դուք պետք է գտնեք վստահելի դրամապանակ՝ ձեր կրիպտոարժույթն ապահով պահելու համար: Այս դրամապանակները փոքր ինչ տարբեր հատկություններ կունենան, բայց նրանց վստահելի կդարձնի այն, որ բաց կոդով են, այսինքն՝ նրանց կոդը կարող է վերանայվել փորձագետների կողմից: Դուք պետք է ուսումնասիրեք, թե որ բաց կոդով դրամապանակներն են առավել մանրամասն արձագանքներ ստացել և նրանցից որոնք են լի ծրագրային սխալներով կամ, որ ավելի վատ է, կեղծիքով: Սա կարող է դժվար թվալ, բայց այս հարցը համացանցում շատ անգամներ է բարձրաձայնվել, և դժվար չի լինի գտնել պատասխան, որը ձեզ կգոհացնի: Եթե, ամեն դեպքում, դուք դեռ վստահ չեք, խորհուրդ է տրվում անմիջապես հարցնել կրիպտո համայնքին, թե որ դրամապանակն է ամենավստահելին իրենց կրիպտոարժույթի համար, և հավանական է, որ համայնքի անդամը ձեզ մի քանի տարբերակներ կառաջարկի:

Ենթադրենք՝ դուք գտել եք մի վստահելի դրամապանակ ձեր կրիպտոարժույթը հեռախոսի կամ համակարգչի մեջ պահելու համար: Իսկ եթե ձեր հեռախոսը կոտրվի կամ կորցնե՞ք: Իհարկե, դուք չեք ուզի կորցնել ձեր կրիպտոարժույթը: Բարեբախտաբար, ծրագրավորողները լուծում են գտել, որը կոչվում է «դրամապանակի պահուստային կրկնօրինակում», ինչը թույլ է տալիս վերականգնել ձեր հաշիվը նոր սարքի մեջ: Դրամապանակի պահուստային կրկնօրինակումը թույլ է տալիս պահել ձեր գաղտնի բանալին մի շարք տարբեր, բայց համեմատաբար անվտանգ ձևերով: Օրինակ, տարածված պահուստային կրկնօրինակման ռազմավարություն է օգտատիրոջը տրամադրել մի քանի բառերի ցանկ՝ թղթին արտագրելու համար, ինչը կոչվում է նախնական արտահայտություն՝: Այս թուղթը պետք է պահել ապահով վայրում և օգտագործել այն ժամանակ, երբ դրամապանակն այլևս մատչելի չէ: Երբ կարիք լինի, դուք պարզապես կգրանցեք նախնական արտահայտությունը նոր սարքի դրամապանակում և կկարողանաք վերականգնել նախկինում անհասանելի հաշիվները:

Պահուստային կրկնօրինակումները մեծ առանձնահատկություն են և նվազեցնում են ձեր դրամապանակի հասանելիությունը կորցնելու վախը, սակայն այն նաև ստեղծում է նոր մտահոգություն՝ կապված ձեր պահուստային կրկնօրինակումը կորցնելու հետ: Եթե որևէ մեկը գտնի ձեր պահուստային կրկնօրինակումը և իմանա, թե ինչ կարելի է անել դրա հետ, կարող է ձեր դրամապանակից մաքրել հաշիվները: Այս պատճառով շատ կարևոր է պահուստային կրկնօրինակումը պահել ամենա ապահով ձևով, որ հնարավոր է ձեր կենսապայմաններում: Պետք է թաքցնել կամ ապահովել ձեր պահուստային կրկնօրինակումը և համոզված լինել, որ ոչ ոք երբեք այն չի տեսնի: Նմանապես պետք է ապահովեք ձեր դրամապանակը գաղտնապառով,  ինչպես նաև ապահով պահեք այդ գաղտնաբառը:

Այստեղ կա դառը ճշմարտություն: Կարող եք ամեն ինչ անել ճիշտ ձևով, ինչպես, օրինակ, ձեր դրամապանակը պահուստային կրկնօրինակեք, օգտագործեք ապահով ծրագիր, ապահովեք ձեր պահուստային կրկնօրինակումը և գաղտնաբառը, սակայն տեսականորեն դեռ կարող եք թալանվել: Պատճառն այն է, որ ձեր համակարգիչներն ու հեռախոսները կարող են գաղտնալսվել, որովհետև հաքերները որոշակի մուտքի հնարավորություն ունեն: Իրականում, շատ հավանական է, որ ձեզանից ոմանց հեռախոսները շատ թե քիչ վտանգված են: Գիտեմ, որ ձեզանից ոմանք անհարմար կզգան՝ լսելով սա, բայց անհանգստանալու կարիք չկա: Խոստանում եմ, որ այս ռիսկի համար նույպես լուծում կա: Կան սարքավորումներ, որոնք կոչվում են ապարատային դրամապանակներ, որոնք ստեղծվել են ձեր գաղտնի բանալիները ապահովելու նպատակով՝ միևնույն ժամանակ թույլ տալով գործարքներ կնքել ձեր հեռախոսով կամ համակարգչով: Ինչպես ձեր հեռախոսների կամ համակարգիչների ծրագրային ապահովմամբ դրամապանակները, շատ կարևոր է ընտրել ապարատային դրամապանակ, որը համայնքի կողմից ուշադիր ստուգված և ապացուցված է, որ ապահով և վստահելի է: Այս տեսանյութի ներքևում՝ նկարագրության մեջ կգտնեք հայտնի և վստահելի ապարատային դրամապանակների հղումներ: Ապարատային դրամապանակները անհավանական են, քանի որ նույնիսկ եթե ձեր համակարգիչը հաքերների հսկողության տակ է, նրանք չեն կարող ձեզանից հաշիվներ գողանալ: Լավ ապարատային դրամապանակները մի փոքր թանկ են, բայց եթե դուք մեծ քանակի կրիպտոարժույթ եք պահում, անպայման արժե գնել այն: Նրանց անվտանգության ապահովման մակարդակը անհամեմատելի է:

Ապարատային դրամապանակից հաշիվներ գողանալու միակ ձևը ավանդական գողությունն է: Գողը պիտի ձեզ հարկադրաբար պահի և ստիպի ձեզ ձեր ապարատային դրամապանակից հանել հաշիվները: Այս պատճառով  ձեր կրիպտոարժույթն ապահով պահելու վերջին միջոցն այն է, որ զգույշ լինեք, թե ում եք պատմում ձեր կրիպտոարժույթի մասին: Ոչ մեկին մի՛ ասեք, որ շատ գումարներ եք պահում կրիպտոարժույթով, հատկապես եթե դուք չունեք գողությունը կանխելու ֆիզիկական պաշտապանություն:

Դաս 9: Որո՞նք են կրիպտոարժույթի առավելությունները:

Կրիպտո տնտեսությանն առաջին անգամ միանալիս շատ նոր հասկացություններ կան սովորելու: Մենք մեր փորձից գիտենք, որ այն կարող է շատ շփոթեցնող լինել: Այսօրվա դասին մենք կկենտրոնանանք կրիպտոարժույթի առավելությունների վրա՝ ցույց տալու համար, թե ինչու արժե ինչ-որ նոր և անծանոթ բան սովորելու համար մի քիչ անհարմարություն զգալ: Դե, եթե պատրաստ եք, եկե՛ք սկսենք:

3-րդ և 4-րդ դասերը կենտրոնանում են երկու ամենամեծ խնդիրների վրա, որը կրիպտոարժույթը լուծում է՝ Վստահություն և Թույլտվություն: Այստեղից էլ կսկսենք խոսել կրիպտոարժույթի առավելությունների մասին:

Սովորաբար, երբ դուք վճարում եք կատարում՝ օգտագործելով ձեր կրեդիտային կամ դեբետային քարտը, պետք է վստահեք վաճառողին՝ ձեր հաշվից վերցնել միայն այնքան գումար, որքան համաձայնվել եք: Դուք նաև պետք է վստահեք նրանց՝ ապահով պահել ձեր անձնական տվյալները, որոնք պահանջվում են այս գործարքի կատարման համար: Կրիպտոարժույթը սա վերափոխում է: Փոխարենը ուրիշին թույլ տալու ձեր հաշվից գումար վերցնել դուք եք իրենց գումար տալիս: Հետագայում նրանք չեն կարող ավելին վերցնել: Գործնականում սա նշանակում է, որ կարիք չի լինի անհանգստանալ, թե ձեր հաշիվներից անազնիվ վաճառողները գումար կվերցնեն, իսկ հետագայում գործ ունենալ այնպիսի հետևանքների հետ, ինչպես կորցրած գումարներ, սառեցված հաշիվներ կամ բանակցություններ բանկի հետ՝ խարդախության կապակցությամբ: Բացի այդ, կրիպտոարժույթից օգտվելիս վաճառողը երբեք չի պահում ձեր զգայուն ֆինանսական տեղեկատվությունը, այնպես որ կարիք չի լինի անհանգստանալ, թե վաճառողին հաքերները կարող են կոտրել: Հաքերները չեն կարողանա ձեզնից որևէ բան գողանալ, քանի որ վաճառողը երբևէ ի զորու չի եղել ձեր հաշվից գումար հանել:

Ստիպված չլինելով ձեր զգայուն տեղեկատվությունը վաճառողին վստահել՝ դուք ձեզ անձեռանմխելի եք դարձնում գողությունից և խարդախությունից: Իհարկե, դա ենթադրում է, որ վաճառողը գործարքն ավարտին է հասցնում և ձեզ է ուղարկում խոստացված ապրանքները: Կրիպտոարժույթը չունի գումարի հետ վերադարձ: Ի տարբերություն կրեդիտ քարտերի՝ դուք չեք կարող չեղարկել վճարման գործարքը: Սա շատ լավ է վաճառողների համար, ովքեր, կախված ոլորտից, մեծ գումարներ են կորցնում հափշտակող հաճախորդներից: Այդուհանդերձ, չվերադարձվող վճարման գործարքները կարող են խնդիրներ առաջացնել այն հաճախորդների համար, ովքեր խաբվում են անազնիվ վաճառողների կողմից: Այս մտահոգությունը նվազեցնելու համար կրիպտո տնտեսության մեջ տարածված է, որ 3-րդ կողմի պահատու ծառայությունները պահեն գումարը, մինչև ապացույց ներկայացվի, որ փաթեթը առաքվել է: Հեղինակային համակարգերի հետ միասին պահատուներն ավելի մեծ վստահություն են ներշնչում կրիպտոաշխարհում վաճառողների հետ գործ անելիս:

Մենք 4-րդ դասին մանրամասնորեն քննարկեցինք առանց թույլտվության համակարգեր ունենալու առավելությունները: Համառոտ հիշեցնեմ՝ ոչ ոք արգելված չէ մտնել կրիպտո տնտեսության մեջ: Սա նշանակում է, որ կարող եք ցանկացած չափի գումար ուղարկել աշխարհում ցանկացած մեկին՝ անկախ նրանից, թե որտեղ եք ապրում դուք կամ ստացողը: Ցանկանու՞մ եք գումար ուղարկել ձեր ընտանիքի անդամին, ով ապրում է մի այնպիսի երկրում, որտեղ կապիտալը խիստ վերահսկվում է, ինչպես Վենեսուելայում: Խնդիր չկա․ իրենց դրամապանակին ուղարկե՛ք Dash և վստահ եղե՛ք, որ նրանք կստանան: Համեմատած ավանդական բանկային համակարգերի սահմանափակումների հետ, թե որքան և որտեղ կարող եք գումար ուղարկել՝ սա կրիպտոարժույթի մեծ առավելությունն է:

Գործարքի առանձնահատկությունները նաև ընդգծում են կրիպտոարժույթի 2 մեծ առավելությունները: Dash-ի պես թվային դրամական միջոցով գործարք կատարելը շատ էժան և շատ արագ է: Western Union-ի պես հայտնի փոխանցումների ծառայություններ օգտագործելը կարող է տևել մինչև 5 օր և արժենա ուղարկվող գումարի միջինը 5-7 տոկոսի չափով: Dash-ի հետ գործարքը կտևի միջինը երկուսուկես րոպե և կարժենա ընդամենը 0.1 ցենտ, կամ գործարքը կարող է անմիջապես ուղարկվել, եթե մուծեք մոտավորապես 1 ցենտ: Այս գները տատանվում են և կարող են փոփոխված լինել այս դասի ձայնագրությունից հետո: 

Կրիպտոարժույթի օգտագործման մեկ այլ առավելությունն այն է, որ ցանցը երբեք չի փակվում: Այն աշխատում է օրը 24 ժամ և տարին 365 օր: Փոխարենը օգտագործելու ձեր գումարները բանկերի կամ դրամական փոխանցումների ծառայությունների ժամանակացույցով՝ կարող եք օգտագործել այն, երբ ցանկանաք:

Դաս 10: Ինչպե՞ս ձեռք բերել կրիպտոարժույթ:

Ողջույն, իմ խիզախ աշակերտնե՛ր, սա մեր առաջին կիսամյակի վերջին դասն է: Այս կիսամյակում մենք սովորեցինք, թե «Ինչ է կրիպտոարժույթը» , որտեղից է այն եկել, ինչ խնդիրներ է լուծում, ինչ կարելի է անել կրիպտոարժույթով, ինչպես հաշվել կրիպտոարժույթի ներկայիս արժեքը, ինչպես ապահով պահել կրիպտոարժույթը և որոնք են կրիպտոարժույթի առավելությունները: Այսօրվա դասին մենք կսովորենք կրիպտոարժույթ ձեռք բերելու տարբեր ճանապարհներ: Դե, եթե պատրաստ եք, եկեք սկսենք այս դասը:

Այսպիսով, դուք մտածում եք՝ գուցե կրիպտոարժույթ գնելու ճիշտ ժամանակն է: Դուք կատարել եք ձեր հետազոտությունը և ընտրել այն կրիպտոարժույթը, որն արտացոլում է ձեր արժեքները: Հիմա ի՞նչ: Ինչպե՞ս պետք է իրականում ձեռք բերել այն: Դե, սկսնակների համար, եթե առաջին անգամ եք առնչվում կրիպտոարժույթի հետ, խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել: Շատ հեշտ է ոգևորվել, երբ առաջին անգամ եք առնչվում կրիպտոարժույթի հետ, և այժմ գործելու հրատապության զգացումը նորմալ է: Բայց խնդրում եմ, հավատացե՛ք ինձ: Ձեր՝ կրիպտոարժույթի հետ առաջին անգամ առնչվելը բավական վախենալու է՝ անգամ առանց մեծ գումար վտանգի տակ դնելու: Ավելի լավ է սկսել փոքր գումարով, որպեսզի կործանարար չլինի, եթե պատահաբար գումար կորցնեք սկսնակի սխալներ գործելիս:

Այդ զգուշացումը մի կողմ՝ կան կրիպտոարժույթ ձեռք բերելու երկու հիմնական ուղիներ՝ վաստակել կամ գնել այն:

Իմ կարծիքով, այս երկուսից կրիպտոարժույթ վաստակելն ամենահետաքրքիրն է: Կրիպտոարժույթ վաստակելու միջոցներից մեկը ցանցին արժեք տրամադրելն է: Օրինակ, կրիպտո-հանքափորները արժեք են ապահովում՝ իրենց համակարգիչների միջոցով ցանցի անվտանգությունը ապահովելով: Սա կատարելու համար նրանք անմիջապես ցանցի կողմից են վարձատրվում: Մենք հետագա մի տեսանյութում կքննարկենք, թե ինչ է կրիպտո հանքափորությունը․ մի՛ շտապեք: Նախորդ օրինակը հաշվի առնելով որպես էվոլյուցիոն մեկ քայլ առաջ՝  Dash-ը և նմանատիպ կրիպտոարժույթներն ունեն գանձարաններ, որոնց ցանկացած ոք կարող է առաջարկներ ներկայացնել: Վերջիններս ձայներ հավաքելով ստանում են ֆինանսավորում: Շատերի համար անմիջապես ցանցի կողմից կրիպտոարժույթ ստանալը քիչ հավանական է: Դրամական միջոցները սահմանափակ են, մրցակցությունը մեծ է և հաճախ պահանջվում են տեխնիկական հմտություններ ու մեծ քանակությամբ կապիտալ:

Կրիպտոարժույթ վաստակելու երկրորդ ճանապարհը ծառայությունների կամ ապրանքների դիմաց վարձատրվելն է: Աշխատավարձը ամբողջությամբ կամ մասնակի կրիպտոարժույթով ստանալն աստիճանաբար տարածում է ստանում: Եթե դուք ունեք աշխատանք կամ աշխատում եք ինչ-որ մեկի համար, հարցրեք՝ արդյո՞ք իրենք ձեզ կրիպտոարժույթով վճարելու ցանկություն ունեն: Նրանք սկզբում գուցե ասեն «Ոչ», բայց եթե նրանք լայնախոհ գտնվեն, հնարավոր է, որ հետագայում նման հնարավորություն լինի: Եթե նրանք տատանվում են, դուք կարող եք նրանց գրանցել Հայկական կրիպտո դպրոցում՝ տարածելով մեր դասերից որևէ մեկի հղումը: Կան նաև կայքեր, որոնք հատուկ մշակված են աշխատողների և գործատուների համար, ովքեր հետաքրքրված են կրիպտոարժույթ վարձատրմամբ: Նույն կերպ կան նաև շուկաներ, որոնք հեշտացնում են կրիպտոարժույթով ապրանքների առքն ու վաճառքը: Հետագա դասերի ընթացքում մենք կզննենք որոշ նման կայքեր և շուկաներ:

Կրիպտոարժույթ ստանալու երկրորդ տարբերակն այն գնելն է: Սրա համար մի քանի տարբեր ձևեր կան, որոնցից առաջինը կոչվում է «վաճառք հասակակիցներին»: Սա այն է, երբ ձեր շրջանում գտնում եք ինչ-որ մեկին, ով ցանկանում է վաճառել իր կրիպտոարժույթի մի մասը: Դուք նրան հանդիպում եք հանրային, ապահով վայրում և կատարում գործարքը։ Երբ վճարը Blockchain-ում հաստատվում է, հեռանում եք՝ դուք ձեր նոր ձեռք բերած կրիպտոարժույթով, իսկ վաճառողը նրանով, ինչի դիմաց դուք այն ձեռք բերեցիք: Վճարման այս եղանակի ժամանակ կան որոշ ռիսկեր, բայց հիմնական առավելությունն այն է, որ գործարքը գաղտնի է և ձեր ինքնության հետ կապված չէ: Կան որոշ կայքեր և հավելվածներ, որոնք հեշտացնում են ձեր շրջանում այս նպատակով մարդկանց հանդիպելը: Դուք նաև կարող եք հաճախել կրիպտոարժույթների վերաբերյալ տեղական հանդիպումներին, որպեսզի գտնեք մարդկանց ովքեր գուցե հետաքրքրված լինեն ձեզ կրիպտոարժույթ վաճառելով:

Կրիպտոարժույթ գնելու մեկ ուրիշ տարբերակ կոչվում է կրիպտո բանկոմատ: Սրանք սարքեր են, որոնք գտնվում են հանրային վայրերում և աշխատում են բանկոմատների նման: Նրանք վերցնում են ձեր փողը, իսկ  փոխարենը կրիպտոարժույթ են տալիս: Կախված ձեր բնակության վայրից՝ բանկոմատը կարող է պահանջել ձեր ինքնության մասին տեղեկատվություն, սակայն հիմա ավելի տարածված է դառնում այն, որ բանկոմատները կպահանջեն ինքնության մասին տեղեկատվություն՝ գործարք կատարելու համար: Բանկոմատները հարմար են կրիպտոարժույթ արագ գնելու կամ վաճառելու համար, բայց դրանք հաճախ բավական բարձր միջնորդավճարներ են ունենում:

Կրիպտոարժույթ գնելու ամենահարմար տարբերակը մասնագիտացված կայքի միջոցով է, որը կոչվում է բորսա: Ընդհանուր առմամբ` բորսաները կրիպտոարժույթի համար լավ գներ և ցածր միջնորդավճարներ ունեն, բայց շատ հաճախ ձեզանից պահանջում են տեղեկատվություն՝ ձեր, ինչպես նաև ձեր բանկային հաշիվների մասին: Ինչպես նաև ձեր հաշիվը հաստատելը և օգտագործելի դարձնելը կարող է մոտ մեկ շաբաթ տևել:

Եթե շատ ծախսող եք, ձեզ կարող է հետաքրքրել կրիպտոարժույթ գնելու մեկ ուրիշ  ձև, որը կոչվում է արտաբորսային գնում: Կրիպտոարժույթի գնման այս մեթոդով դուք կարող եք գտնել կազմակերպություն կամ անձ, որը մեծ քանակությամբ կրիպտոարժույթ է վաճառում, և մի վստահելի երրորդ կողմ՝ որպես պահատու: Սա կրիպտոարժույթ ձեռք բերելու հայտնի մեթոդ է, որովհետև բավական գաղտնի է և լավ տոկոսադրույքներ ունի: Թերությունն էլ այն է, որ պահանջվում է ավելի շատ ջանքեր գործադրել:

Կրիպտոարժույթ գնելու տարբեր մեթոդներն ունեն իրենց դրական և բացասական կողմերը. ձեզ հասանելի տարբերակները մեծապես կախված են նաև նրանից, թե որտեղ եք ապրում: Հետագա դասերի ընթացքում մենք կուսումնասիրենք այս մեթոդների նրբությունները: Տնային աշխատանքի համար ես կցանկանամ, որ մի փոքր հետազոտություն անեք և ներքևում մեկնաբանություն թողնեք, թե որոնք են ձեր բնակավայրում կրիպտոարժույթ վաստակելու կամ գնելու լավագույն մեթոդները:

Սա կիսամյակի վերջին դասն է: Հուսով եմ՝ ներկայացրած տեղեկությունները օգտակար էին ձեզ համար: Ես հպարտանում եմ ձեզանով, որ ժամանակ տրամադրեցիք սովորելու մի նոր և վախեցնող բանի մասին, ինչպիսին կրիպտոարժույթն է: Հուսով եմ՝ հետագա դասերին ձեր գիտելիքները կավելանան:

Մենք այս տեսանյութերը պատրաստում ենք աջակցելու համար կրիպտոարժույթը հայկական համայնքներում: Եթե ձեզ դուր է գալիս այն, ինչով մենք զբաղվում ենք, խնդրում ենք գրել մեզ՝ տեսնելու համար՝ ինչպես կարող եք աջակցել Հայկական կրիպտո դպրոցին: Երբ վերադառնանք հաջորդ կիսամյակին, մենք կներկայացնենք մի շարք թեմաներ` ներառյալ «Ինչպե՞ս օգտագործել բորսան», «Սխալներ, որոնցից պետք է խուսափել», «Ի՞նչ է Բլոկչեյնը», «Ինչպե՞ս են աշխատում միջնորդավճարները», «Ինչպե՞ս օգտագործել կրիպտո դրամապանակ» և այլն:

Դաս 11: Ինչպե՞ս օգտագործել կրիպտո դրամապանակը:

Կրիպտոարժույթները պահվում են դրամապանակներ կոչվող ծրագրերում։ 

Բոլոր կրիպտոարժույթներն ունեն նույն 3 գործառույթները՝ Ստանալ, Ուղարկել, Գործարքների պատմություն

Կրիպտոարժույթի առաջին գործառույթը վճարումներ ստանալն է։ Սա կատարվում է “Ստացող հասցե” գեներացնելու միջոցով։ Վերջինիս մարդիկ կարող են ուղարկել կրիպտոարժույթներ։ Հասցեն թվերի և տառերի երկար շարան է և ունի հետևյալ տեսքը XrewH8UuvqTpfU7Z3URKFzxm8JXuD3jN4F ։ Ստացող հասցեն կարող է նաև ներկայացվել որպես QR կոդ: QR կոդը նույն հասցեն է՝ պարզապես ներկայացված նկարի տեսքով։

Ստանալ․

Ստանալու գործառույթը նաև ունի մի ընտրովի առանձնահատկություն, որի միջոցով մարդիկ կարող են ուղարկողից հայցել հատուկ քանակությամբ Dash։ Սրա միջոցով լրացվում է ուղարկողի վճարման դաշտը, երբ QR կոդը սկանավորվում է։ Սա օգտակար է, երբ դուք որպես մատակարար վաճառում եք որևէ բան և հաճախորդից ցանկանում եք ստանալ ստույգ վճարը։ Այս դեպքում ստիպված չեք լինի հույսը դնել իրենց ծրագրի վրա, որի փոխարժեքը կարող է ձեզնից տարբերվել։

Լավագույն տարբերակն է յուրաքանչյուր վճարման համար գեներացնել նոր ստացող հասցե։ Սա խորհուրդ է տրվում, քանի որ այն օգնում է ապահովել ձեր անվտանգությունը։ Եթե դուք շարունակեք օգտագործել նույն ստացող հասցեն, ցանկացած մեկը կարող է հեշտորեն ստուգել, թե որքան կրիպտոարժույթ եք ստանում և կուտակում տվյալ հասցեում։ Որպես կանոն՝ սա լավ բան չէ, սակայն երբեմն այն հիանալի գործիք է, օրինակ՝ բարեգործությունների ժամանակ։

 Ուղարկել․

Կրիպտո դրամապանակներն օգնում են նաև կատարել վճարումներ։ Վերջինիս համար ձեզ անհրաժեշտ է անձի կամ բիզնեսի ստացող հասցեն, որին դուք պատրաստվում եք կրիպտոարժույթ ուղարկել։ Նրանց հասցեն պետք է մուտքագրել դաշտում, որը հարցնում է ստացողի հասցեն։ Անհրաժեշտ է համոզվել, որ հասցեն ճիշտ է մուտքագրվել։ Նույնիսկ փոքրիկ սխալը թույլ չի տա իրականացնել գործարքը, եթե ոչ ավելի վատ․ հնարավոր է պատահմամբ կրիպտոարժույթն ուղարկեք մեկ այլ մարդու։ Այն նման է կայքի URL-ը մուտքագրելուն․ մեկ տառ պակաս, և կայքը չի բեռնի։ Եթե դուք սխալ եք կատարում կամ խաբեությամբ այն ուղարկում եք սխալ հասցեով, վերջինս հետ բերելու տարբերակ չունեք։ Այն կկորչի։ Այսպիսով՝ համոզվե՛ք, որ կրկնակի ստուգում եք կատարել և մի՛ շտապեք վճարումներ կատարելիս։ Ստացողի հասցեն պետք է 100%-ով պատճենի այն, ինչ ստացողն ուղարկել է ձեզ։

Դուք կարող եք նաև ձեր հեռախոսի ֆոտոխցիկով սկանավորել այն անձի QR կոդը, ում պետք է կրիպտոարժույթ ուղարկել ։ Սրա միջոցով ուղարկման դաշտը լրացվում է ստացողի հասցեով, այսպիսով՝ կարիք չկա այն ևս մեկ անգամ մուտքագրել կամ ձեռքով պատճենել-տեղադրել։

Գործարքների պատմություն․

Յուրաքանչյուր կրիպտո դրամապանակ ցույց է տալիս նաև տվյալ դրամապանակի գործարքների պատմությունը։ Սա տալիս է գործարքների մասին ամբողջ տեղեկատվությունը, օրինակ՝ երբ եք կրիպտոարժույթ փոխանցել կամ ստացել, քանի հաստատումներ է այն ունեցել, ինչպես նաև ստացած/փոխանցած գումարի չափը։ Քանի որ այս ամբողջ տվյալները ստացվում են բլոկչեյնից, դրանք անվիճելի են։ Դրանք ձեր կրիպտոգործարքների ճշգրիտ պատմական տեղեկագրեր են։ Երբ դրամապանակն ասում է, որ ստացող կողմը ստացել է վճարումը, ապա այն հաստատ ստացել է, և ոչ մի կասկած չկա դրանում։

Այսօր ձեզ ցանկանում եմ սովորեցնել 2 տեսակի դրամապանակների մասին՝ Ծախսերի դրամապանակներ և Կուտակման դրամապանակներ։

Ծախսերի դրամապանակներ

Ծախսերի դրամապանակները կարելի է համեմատել ձեր գրպանի կամ պայուսակի դրամապանակի հետ։ Դուք այն օգտագործում եք՝ պահելու համար ձեր ծախսերի գումարները։ Ծախսերի դրամապանակով դուք կարող եք հեշտությամբ վճարումներ կատարել։

Ծախսերի դրամապանակների մեծ մասը ձեր հեռախոսում են և ներբեռնված են հավելվածների խանութներից։ Ծախսերի դրամապանակները կարող են նաև լինել համակարգչային ծրագրեր՝ օնլայն գնումներ կատարելու համար։

Ծախսերի դրամապանակները, ըստ էության, չունեն կատարյալ անվտանգություն։ Գողության ռիսկը հարաբերականորեն բարձր է, երբ դուք ձեր դրամապանակը ձեզ մոտ եք կրում, ինչպես սովորական դրամապանակը կամ պայուսակը։ Այս պատճառով ծախսերի դրամապանակը պետք է ողջամիտ փոքր քանակի կրիպտոարժույթ ունենա պահած։ Միտքն այն է, որ կարող եք պահել այնքան կրիպտոարժույթ, որքան ձեզ հարկավոր է միջին շաբաթական կամ ամսեկան ծախսեր կատարելու համար՝ կախված ձեր ռիսկայնության ախորժակից։ Ձեր ամբողջ կրիպտոարժույթը պահել միայն ծախսերի դրամապանակի վրա վատ միքտ է, և մենք դա խորհուրդ չենք տալիս։ 

Պահպանման դրամապանակներ

Պատկերացրեք պահպանման դրամապանակը որպես պահատուփ։ Դուք վերջինս պահում եք ապահով վայրում՝ հեռու գողերից։ Պահպանման դրամապանակները նույն մտքին են ծառայում և օգտագործվում են միայն ծախսերի դրամապանակերը համալրելու համար կամ ձեր ապահով վայրից մեծ քանակի վճարումներ կատարելիս։ 

Կան պահպանման դրամապանակները ապահով պահելու բազմաթիվ եղանակներ։ Որոշ դեպքերում օգտագործում են վիրտուալ մեքենաներ, մյուս դեպքերում օգտագործում են թղթե դրամապանակներ, սակայն վերջիններս մեծամասամբ չափազանց առաջադեմ են միջին օգտագործողի համար։ 

Համեմատաբար փոքր քանակի կրիպտոարժույթ պահելու համար կարելի է օգտագործել համակարգչային ծրագրային դրամապանակ՝ այն պաշտպանող ապահով գաղտաբառով։ Եթե պահում եք մեծ քանակի կրիպտոարժույթ, լավ կլինի օգտագործել ապարատային դրամապանակ, ինչպես Trezor-ը։ Այս ապարատային դրամապանակները շատ ապահով պահեստավորման լուծումներ են։ Եթե դուք հետևեք ապարատային դրամապանակի տրամադրած ցուցումներին և գնեք այն հեղինակավոր աղբյուրից, ինչպես, օրինակ, արտադրողից, անհանգստանալու շատ քիչ բան կունենաք։

Այսպիսով, դուք գիտեք ինչ են իրենցից ներկայացնում կրիպտո դրամապանակները և ինչպես են դրանք օգտագործվում։ Մեր հաջորդ դասին կքննարկենք, թե ինչպես կրկնօրինակել ձեր դրամապանակները, որպեսզի չկորցնեք կրիպտոարժույթը, եթե կորցրել եք դրամապանակը, կամ եթե այն գողացել կամ ջարդել են։

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս կիսամյակի հովանավորին՝ CoinStats-ին, Հայկական կրիպտո դպրոցին աջակցելու համար: CoinStats-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հետևելու կրիպտոարժույթների գներին և դրանց փոփոխություններին գծապատկերների միջոցով տարբեր ժամանակահատվածների համար, ինչպես նաև կարդալ տվյալ արժույթի մասին վերջին նորությունները, հղումներ տալիս դրանց վեբ կայքին, սոց. էջերին, տրամադրում ինֆորմացիա, թե ներկայումս որ շուկաներում է շրջանառվում տվյալ արժույթը և այլն:

Հուսով եմ՝ հավանեցիք այսօրվա մեր դասը: Առայժմ, իմ սիրելի աշակերտնե՛ր, կտեսնվենք հաջորդ դասին:

Դաս 12: Կրիպտոարժույթի պահեստավորում (Back Up)

Սա հավանաբար ամենակարևոր դասերից մեկն է կրիպտոարժույթը պատասխանատու ձևով պահպանելու և օգտագործելու մասին: Եթե պատրաստ եք, սկսենք այս դասը:

Մեր նախորդ դասին մենք քննարկեցինք, թե ինչ են կրիպտո դրամապանակները և ինչպես դրանք օգտագործել: Տեխնիկապես կրիպտո դրամապանակները պահեստավորում են մասնավոր բանալիները՝ սեփականության իրավունք տրամադրելով կրիպտոարժույթի ֆոնդերին: Այս մասնավոր բանալին պահեստավորվում է այն սարքի կրիպտո դրամապանակում, որտեղ վերջինս ներբեռնվել է: Այսպիսով, ի՞նչ կկատարվի, երբ ձեր սարքը գողանան, կորչի կամ ջարդվի: Դուք մեծ անախորժության մեջ կընկնեք: Դուք չեք կարողանա վերականգնել ձեր ֆոնդերը, և դրանք ընդմիշտ կկորչեն: Ահա, թե ինչու է այդքան կարևոր միշտ ստեղծել ձեր դրամապանակի այսպես կոչված «պահեստավորում»:

Կրիպտոարժույթի պահեստավորումը վերցնում է բանալիները և փաթեթները, որպեսզի հետագայում կարողանաք վերականգնել դրանք նոր սարքի վրա կամ նոր ներբեռնված դրամապանակում: Դրամապանակները պահեստավորում կատարելու մի քանի ձևեր ունեն: Շատ կարևոր է, որ դուք ուշադրութուն դարձնեք և հետևեք ձեր կրիպտո դրամապանակի հավելվածի հրահանգներին: Եթե այն լավ դրամապանակ է, հրահանգները հասկանալը և կատարելը շատ հեշտ պետք է լինի:

Դրամապանակները պահեստավորելու երկու ընդունված ձև կա: Առաջինը դրամապանակի կողմից ստեղծված թվային կոդավորված ֆայլի միջոցով է արվում: Սա սովորաբար գաղտնաբառով պաշտպանված է, չնայած երբեմն ոչ, և այս դեպքում ձեր պատասխանատվության տակ է լինում այն պահել ապահով վայրում, որը ձեզ հասանելի կլինի նույնիսկ, եթե կորցնեք ձեր սարքը: Սա նշանակում է, որ պետք չէ պահեստավորում կատարել նույն սարքի վրա, որտեղ ներբեռնված է ձեր դրամապանակը, որովհետև հեռախոսը դրամապանակի և պահեստավորման հետ կորցնելու դեպքում իսկապես հնարավոր չի լինի որևէ կերպ այն վերադարձնել:

Կարելի է դրամապանակի պահեստավորումը կատարել ամպային ծառայութամբ, ինչպիսին է օրինակ Googledrive-ը։ Բայց ուշադիր եղեք, քանի որ, եթե որևէ մեկը կարողանա մուտք գործել ձեր Googledrive հաշիվ, նաև կվերցնի ձեր պահեստավորումը և կփորձի գողանալ ձեր ֆոնդերը: Եթե պահեստավորումը գաղտնաբառով պաշտպանված չէ, հատկապես այս դեպքում այն շատ ռիսկային է: Լավ տարբերակ է պահեստավորման ֆայլը պահել ձեր տանը կամ գրասենյակում՝ որևէ առանձին սարքի վրա, կամ էլ CD կամ USB կրիչի վրա: Երբ ժամանակն է վերականգնել պահեստավորված դրամապանակը նոր սարքի վրա կամ նոր ներբեռնված հավելվածում, անհրաժեշտ է վերբեռնել պահեստավորման ֆայլը հավելվածի մեջ: Դուք այնհուհետև կտեսնեք ձեր նախկին կրիպտո մնացորդը և գործարքների պատմությունը նոր դրամապանակի հավելվածում:

Դրամապանակներ ծրագրավորողների համար պահեստավորումներ տրամադրելու ամենատարածված ձևը 12 բառանի վերականգնման արտահայտություններն են։ Այս պահեստավորումներն ունեն 12 պատահական բառերի տեսք ձեր էկրանի վրա, բայց իրականում այն ձեր մասնավոր բանալին է՝ վերակոդավորված բառերի տեսքով։ Վերականգնման արտահայտության միջոցով դրամապանակ պահեստավելու համար պարզապես անհրաժեշտ է մուտքագրել ձեր 12 հատուկ բառերը, և դրամապանակը կբեռնի ձեր մասնավոր բանալիները՝ բոլոր հարակից տեղեկություններով։

Թեև վերականգնման արտահայտությունը շատ հարմար է, այնուամենայնիվ այն մի քանի ծուղակներ ունի, որոնցից պետք է խուսափել։ Առաջինն այն է, որ ցանկացած մեկը, ով տեսել է ձեր 12 բառանի արտահայտությունը, կարող է մուտք գործել ձեր պահեստավորված դրամապանակ իր սարքի միջոցով և գողանա ձեր ֆոնդերը։ Այս պատճառով հարկավոր է շատ զգույշ լինել վերականգնման արտահայտությունը գործածելիս։ Առաջին բանը, որ ես միշտ ասում եմ մարդկանց, այն է, որ չի կարելի նկարել վերականգնման արտահայտությունը։ Շատ հեշտ է կորցնել այդ նկարի հասանելիությունը, և այդ դեպքում ինչ-որ մեկը կգողանա ձեր գումարը։ Եթե դուք փորձեք այն թվային կերպով պահպանել որպես նկար, դուք ձեզ կդնեք գողության ենթարկվելու ռիսկի տակ։

Երբ դուք պահեստավորման գործընթացը կատարում եք վերականգնման արտահայտության միջոցով, առաջին հերթին պետք է շատ մասնավոր տարածքում լինել։ Վերցրե՛ք գրիչ ու թուղթ, գրի՛ առեք վերականգնման արտահայտությունը և պահե՛ք այն շատ ապահով վայրում։ Այնպիսի վայրում, որը չեք մոռանա։ Կատարյալ տարբերակը հրակայուն պահատուփն է կամ, եթե վստահում եք ձեր բանկին, բանկային պահատուփն է։ Իհարկե, անհրաժեշտ է համոզվել, որ բոլոր բառերը ճիշտ են գրված, ունեն ճիշտ հերթականություն, և որ ոչ մի բացթողում չկա։

Պետք է նաև փորձել սահմանափակել ժամանակը, երբ ձեր սարքի՝ մասնավորապես հեռախոսի էկրանին ձեր վերականգնման արտահայտությունն է ցուցադրված։ Սա ունի 2 նպատակ։ Առաջինն այն է, որ ձեր շուրջը գտնվող մարդիկ կարող են տեսնել ձեր վերականգնման արտահայտությունը, ինչը ռիսկի կենթարկի ձեր ֆոնդերը։ Մյուսն այն է, որ ձեզանից ոմանք, ցավոք, սարքերում լրտեսող ծրագրեր ունեն, այսինքն՝ հաքերները կարող են տեսնել ձեր էկրանը։ Թեպետ սրանք քիչ հավանական իրավիճակներ են, այնուամենայնիվ հնարավոր ռիսկեր են, և ես պարտավոր եմ համարում ձեզ զգուշացնել։ Բարեբախտաբար, ապարատային դրամապանակները, ինչպիսին Trezor-ն է, չունեն այս նույն ռիսկերը, քանի որ դրանք միացված չեն համացանցին, և հաքերները չեն կարող տեսնել էկրանը, որտեղ ցուցադրված է պահեստավորման արտահայտությունը։

Դաս 13:Հայկական բորսաներ

Կրիպտոարժույթների բորսաները կայքեր են, որոնք հաճախորդներին թույլ են տալիս փոխանակել կրիպտոարժույթները կամ թվային արժույթները այլ ակտիվներով, ինչպես օրինակ ԱՄՆ դոլարի կամ այլ թվային արժույթներով։

Ի՞նչ է առևտրային զույգը

Բորսայում կրիպտոարժույթ փոխանակելիս դուք կտեսնեք, այսպես կոչված, առևտրային զույգ։ Առևտրային զույգերը ցույց են տալիս, թե որ կրիպտոարժույթներն են փոխանակվում։ Օրինակ Dash/BTC զույգը նշանակում է, որ Dash-ը գնվում կամ վաճառվում է Bitcoin-ով։ Dash/USD նշանակում է, որ Dash-ը գնվում կամ վաճառվում է ԱՄՆ դոլարով։ Առևտրային զույգին նայելիս գինը, որով արտահայտվում են ակտիվները, զույգի երկրորդ ակտիվն է։ Այսպիսով՝ Dash/BTC զույգի մեջ գինն արտահայտվում է որպես Dash՝ յուրաքանչյուր Bitcoin-ի համար։ Հաշվարկը հեշտացնելու համար պատկերացնենք, թե Dash-ն արժե $100, իսկ Bitcoin-ը՝ $10,000: Dash/BTC զույգը կարտահայտվի որպես 0,01՝ նշանակելով, որ 1 Dash-ն արժե 1/100-րդ Bitcoin։

Եթե երբևէ շփոթվեք առևտրային զույգի գնի մեջ՝ նայեք յուրաքանչյուր ակտիվի շուկայական գինը և բաժանեք մեկը մյուսով՝ համաձայն նրա, թե ինչպես է զույգը կազմված։ Սա պետք է նույն կամ մոտ թիվ ցույց տա նրան, ինչ առաջարկում է բորսան որպես առևտրային զույգի ընթացիկ շուկայական գին։ Եթե թվերն իրարից շատ տարբեր են, հավանական է, որ առևտրի արժեքը անընդունելի մեծ բացեր ունի, ինչը ձեզ համար վատ գործարք է ենթադրում։ Դուք, հավանաբար, պետք չէ, որ փոխանակում կատարեք մասնավորապես տվյալ բազային զույգով այդ բորսայում։ Բանը նրանում է, որ հարկավոր չէ շտապել։ Համոզվեք, որ հաշվարկը խելքին մոտ է, և որ դուք ձեր կարծիքով ճիշտ գնով եք փոխանակում կատարում։

Փոխանակում առանց հաշվի

Մի կրիպտոարժույթը մյուսով փոխանակելը, օրինակ՝ Bitcoin-ը Dash-ով, շատ հեշտ է։ Իրականում կան կայքեր, ինչպես օրինակ changenow.io-ը, որոնք թույլ են տալիս փոխանակել մի կրիպտոարժույթը մյուսով՝ առանց նույնիսկ տվյալ կայքում հաշիվ ստեղծելու։

Դուք սկսում եք՝ նշելով, թե որ կրիպտորժույթների փոխանակմամբ եք հետաքրքրված։ Կայքը ձեզանից հարցնում է կրիպտոարժույթի ստացման հասցե, որը ցանկանում եք գնել։ Դուք համաձայնության եք գալիս գնի շուրջ, ապա ուղարկում եք կրիպտոարժույթը, որը ցանկանում եք վաճառել կայքին։ Տեղի է ունենում փոխանակում, և դուք ստանում եք նոր կրիպտոարժույթ։ Բնականաբար, սա ռիսկային է, քանի որ դուք պետք է վստահ լինեք, որ բորսան ազնվ է և ձեզ կուղարկի կրիպտոարժույթը։ Այնպես որ զգույշ եղե՛ք և օգտվե՛ք միայն բարձր հեղինակություն ունեցող կայքերից։ Մոտ ապագայում նույն տարածքում կգործարկվեն այս կայքերի անհուսալի տարբերակները՝ ապակենտրոնացված փոխանակումներ կամ DEX-եր կոչվող՝ օգտագործելով խելացի պայմանագրեր։ Սրանք շատ ավելի քիչ գործընկերության ռիսկ կպահանջեն, քանի որ ամբողջ գործընթացը կլինի չափազանց թափանցիկ։

Տեսանյութի նկարագրությունում կարող եք գտնել հղում՝ դեպի այս առանց հաշիվ բորսան: Եթե դուք փոխանակում կատարեք այս կայքում, ֆինանսապես կաջակցեք Հայկական կրիպտո դպրոցին, ինչի համար նախապես շնորհակալ ենք։

Այն փոխանակում է կատարում թղթադրամների մեջ, ինչպես օրինակ ռուսական ռուբլիի, եվրոյի, ԱՄՆ դոլարի։ Սա ավելի շատ ջանք է պահանջում, առաջին հերթին քանի որ դրանք ներառում են ձեր բանկը կամ կրեդիտ քարտը, և արդյունքում օրինականորեն պահանջում են ավելի շատ պետական կանոնակարգեր։ Հետևաբար՝ չկան շատ բորսաներ, որոնք առաջարկում են թղթադրամների փոխանակում, իսկ այս պահին չկա նույնիսկ մի բորսա, որ կառաջարկի հայկական դրամը որպես փոխանակման զույգ։ Հուսով ենք՝ սա շուտով կփոխվի, և մենք ուրախությամբ այդ մասին կհայտնենք ձեզ։

Ինչպես ընտրել բորսա

Ոչ բոլոր բորսաներն են հավասար։ Դրանք տարբեր են մի շարք եղանակներով։ Օրինակ՝ ոչ բոլոր բորսաներն են սպասարկում նույն առևտրային զույգերին։ Որոշ բորսաներ խիստ կարգավորված են, մյուսները՝ ընդհանրապես չեն կարգավորվում։ Որոշները նոր են, մյուսներն ունեն երկար տարիների պատմություն և բարձր հեղինակություն։ Սրանք բոլորը պետք է հաշվի առնել, երբ ընտրում եք, թե որ բորսայից օգտվել։ Անհարմար կլինի անցնել բորսայում գրանցվելու ամբողջ գործընթացը և ապա հայտնաբերել, որ այն չի աշխատում ձեր բանկի հետ կամ որ այն չունի առևտրային զույգը, որը դուք կցանկանայիք փոխանակել։ Բայց հիշեք, որ դրանք կպահեն ձեր գումարները, քանի դեռ դուք իրենց կայքերում դրամական միջոցներ ունեք պահած։ Այսինքն՝ կա ռիսկ, որ կկորցնեք ձեր գումարը, եթե բորսան հաքերները կոտրեն, կամ նույնիսկ ավելի վատ, եթե նրանք որոշեն գողանալ ձեզանից։ Դժբախտաբար, նման շատ դեպքեր են պատահում, և արդյունքում մարդիկ շատ գումարներ են կորցնում։ Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ օգտվեք հեղինակություն ունեցող բորսաներից։ Ահա նաև թե ինչու դուք երբեք չպետք է ձեր կրիպտոարժույթը երկարաժամկետ կուտաքկեք մի բորսայում։ Այս խորհուրդներին չհետևելով՝ ձեզ համար խնդիրներ կստեղծեք։ Լավագույն տարբերակն այն է, որ բորսայում փոխանակում կատարելուց հետո կրիպտոարժույթը տեղափոխեք ձեր դրամապանակ։ Ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար օգտագործեք ապարատային դրամապանակ, ինչպես օրինակ այն, որի հղումը կարող եք գտնել այս տեսանյութի նկարագրությունում։

Ո՞ր բորսաներն են հայտնի Հայաստանում 

Հայերի կողմից ներկայումս օգտագործվող երկու ամենահայտնի բորսաները EXMO-ն և CEX-ն են։ Տեսանյութի նկարագրությունում կարող եք գտնել երկուսի հղումները։ Շնորհակալ կլինենք, եթե տրված հղումներով այցելեք այս կայքեր՝ աջակցելու համար Հայկական կրիպտո դպրոցին։ Այս բորսաներն ունեն շատ առևտրային զույգեր՝ ներառյալ ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի և ուկրաինական գրիվնա։ EXMO-ն նաև առաջարկում է առևտրային զույգ մեր սիրելի կրիպտոարժույթի՝ Dash-ի հետ։

Գրանցվել բորսայում 

EXMO-ի պես բորսայում գրանցվելու համար անհրաժեշտ է նախ հաշիվ բացել։ Պարզապես հետևե՛ք հրահանգներին և տրամադրե՛ք պահանջված տեղեկատվությունը։

Դեպոզիտային ֆոնդեր

Գրանցվելով բորսայում՝ դուք կհայտնվեք մի էջում, որը ձեզ ցույց կտա բոլոր արժույթները, որոնք կարող եք ներդնել կամ հանել տվյալ կայքում։ Եթե դուք ունեք կրիպտոարժույթ, որը ցանկանում եք փոխանակել, կարող եք ուղղակիորեն ներդնել ֆինանսական միջոցները և սկսել առևտուրը։ Ֆիզիկական արժույթների համար մասնավորապես այս բորսան պահանջում է ինքնության հաստատում՝ ներառյալ սելֆի նկար և հասցե։ Ինքնության հաստատման գործընթացն անցնելուց հետո դուք կարող եք ֆիզիկական արժույթ ներդնել ձեր հաշվին՝ օգտագործելով մի շարք եղանակներ՝ ներառյալ վիզա կամ մաստերքարդ։

Հասկանալով փոխանակման վճարները

Բորսաները բիզնեսներ են, որոնք գանձում են տարբեր վճարներ՝ գումար աշխատելու համար։ Բորսաները վճարներ են գանձում ֆինանասական միջոցներ ներդնելու, փոխանակում կատարելու և/կամ միջոցները հանելու համար։ Այս վճարները կարող են լինել տոկոսային հիմունքներով կամ ֆիքսված գումարով։ Յուրաքանչյուր բորսա ունի եզակի վճարային կառուցվածք, այնպես որ համոզվեք, որ նախապես ուսումասիրել եք, թե ինչ վճարներ ակնկալել, որպեսզի անակնկալի չգաք։ Ընդհանրապես 3-6% վճարները համարվում են միջին արժեք, 1%-ից ցածրը՝ լավ, 10%-ից բարձրը՝ վատ։ Որոշ մարդիկ ամբողջ աշխարհում չունեն հնարավորություն օգտվել էժան ծառայություններից, և հասանելի բորսաները, համապատասխանաբար, իրենց ծառայությունների գները բարձր են դնում։ Որքան բորսաների քանակը աճում է շուկայում, այնքան դրանք ավելի մրցունակ են դառնում, իսկ վճարները անխուսափելիորեն ընկնում են։

Ինչպես կատարել փոխանակում

Ձեր գումարը կրիպտո բորսայում ներդնելուց հետո կարող եք սկսել փոխանակումը։ Կազմեք առևտրային զույգ ձեր ներկայիս արժույթով և նրանով, ինչի ցանկանում եք փոխանակել։ Սահմանե՛ք վաճառքի ենթակա ակտիվի չափը և գինը, որով ցանկանում եք փոխանակել։ Երբ գինը համընկնի գնորդի հետ, փոխանակումն ավտոմատ կերպով կիրականացվի։

Ինչպես դուրս բերել միջոցները

Ավանդական կրիպտոարժույթի բորսայում փոխանակում կատարելուց հետո կրիպտոարժույթը, որը գնել եք, բորսան պահում է ձեր փոխարեն։ Ահա թե ինչ նկատի ունենք պահառության դրամապանակ ասելով, երբ դուք ուղղակիորեն չեք վերահսկում ձեր կրիպտոարժույթը։ Որոշ մարդիկ նախընտրում են իրենց կրիպտոարժույթը այս կերպ պահել բորսայում՝ թողնելով, որ բորսան հոգ տանի կրիպտոարժույթի անվտանգության մասին։ Մի՛ արեք այսպես։ Կրիպտոարժույթում մի ասացվածք կա՝ “Չունես բանալի, չունես կրիպտոարժութ”։ Սա նշանակում է, որ թույլ տալով ուրիշ մեկին պահելու ձեր կրիպտոարժույթը՝ դուք ջնջում եք հիմնական առավելությունները, որ կրիպտոարժույթը տրամադրում է։ Այն է՝ ապացույց, որ այն պատկանում է ձեզ, որ կարիք չկա ուրիշ մեկին վստահելու և այն օգտագործելու համար թույլտվություն վերցնելու։ Այս առավելությունները ստանալու համար դուք պետք է բորսայից դուրս բերեք ձեր նոր միջոցները՝ ուղարկելով դրանք կրիպտո դրամապանակ, որը դուք եք վերահսկում։ Սա բավականին պարզ գործընթաց է։ Սա կատարվում է՝ բորսայի կայքի դուրս բերման դաշտում մուտքագրելով ձեր սեփական կրիպտո դրամապանակի ստացողի հասցեն։ Որոշ ժամանակ անց, ինչը տարբերվում է՝ կախված բորսայից և անգամ կրիպտոարժույթից, դուք կրիպտոարժույթը կստանաք ձեր կրիպտո դրամապանակում։ Հիմա փոխանակումը կարելի է համարել ավարտված։

Բորսա օգտագործելը մի փոքր համբերություն է պահանջում, և սկզբում կարող է անծանոթ կամ անհարմար թվալ։ Հետևե՛ք բորսայի տրամադրած հրահանգներին, մի՛ շտապեք, և ամեն ինչ հարթ կստացվի։ Որևէ խնդրի հանդիպելիս միշտ կարող եք կապ հաստատել օգնության ծառայության հետ՝ պատասխանելու ձեր հարցերին և լուծելու ձեր խնդիրները։ Եթե նրանք չկարողանան օգնել, երբեմն Թվիթերին կամ Ռեդիթին դիմելը նույնպես օգտակար է խնդրի լուծումներ գտնելիս։

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս կիսամյակի հովանավորին՝ CoinStats-ին, Հայկական կրիպտո դպրոցին աջակցելու համար: CoinStats ծրագրով կարող եք ստանալ ինչպես ավտոմատ ծանուցումներ գների տատանումների, թրենդային նորութունների և այլնի մասին, այնպես էլ ծանուցումներ ձեր նախընտրած չափանիշներով, ինչպիսիք են օրինակ գնային, շուկայի կապիտալիզացիայի և ծավալի փոփոխությունները:

Հուսով եմ՝ հավանեցիք այսօրվա մեր դասը: Առայժմ, իմ սիրելի աշակերտնե՛ր, կտեսնվենք հաջորդ դասին:

Դաս 14:Ինչպ՞ես չենթարկվել խաբեության

Կրիպտո աշխարհում խաբեբաներն ամենուր են։ Նրանք մշտապես փորձում են օգտվել սկսնակներից։ Կան մի շարք ընդհանուր սպառնալիքներ, որոնք միավորում են մեր տեսած գրեթե բոլոր խաբեությունները։ Երբ իմանում եք՝ ինչից զգուշանալ, այս խաբեությունները շատ ակնհայտ են դառնում և կարող եք հեշտությամբ խուսափել դրանցից։

Կրիպտո աշխարհի ամենակարևոր դասերից մեկը ոչ ոքի չվստահելն է։ Կրիպտոարժույթի օրինական գործածումը ձեզնից չի պահանջում վստահել ամեն բանի։ Բլոկչեյնում ամեն բան պետք է ստուգելի լինի։ Եթե որևէ մեկը բացահայտ կամ անուղղակիորեն խնդրում է ձեզ վստահել իրեն, սա ձեզ մոտ պետք է մեծ նախազգուշացում առաջացնի, և դուք պետք է շատ զգուշորեն վարվեք։

Ամենամեծ վստահությունը, որ կարող եք մեկին տալ, այն է, որ թույլ տաք՝ ձեր մասնավոր բանալիները պահեն։ Այլ կերպ ասած՝ թույլ մի՛ տվեք որևէ մեկին պահել ձեր գումարը, հատկապես անծանոթներին։ Խաբեբաները և նույնիսկ օրինական ծառայությունները շատ խոստումներ են տալիս, թե ինչու վստահել իրենց՝ ձեր կրիպտոարժույթը պահելու հարցում։ Նրանք ձեզ կասեն, որ ապահով է։ Կասեն, որ հեշտ է և անվտանգ։ Գուցե այդպես է, գուցե ոչ։ Գուցե այն հիմա ապահով է, բայց ոչ ապագայում։ Իրականում այն, ինչ նրանք խնդրում են, իրենց վստահելն է։

Ինքներդ ձեզ պաշտպանելու ամենալավ միջոցը ձեր կրիպտոարժույթը ձեր պատասխանատվության տակ պահելն է, ինչպես նաև ինքնուրույն այն օգտագործելը՝ առանց միջնորդների։ Սա նշանակում է խուսափել պահառության դրամապանակներից, որոնք ձեր փոխարեն պահում են ձեր կրիպտոարժույթը։ Եթե վերջիններս օգտագործելուց բացի այլ տարբերակ չունեք, ինչպես օրինակ բորսայից օգտվելը, սահմանափակե՛ք, թե ձեր փոխարեն որքան կրիպտոարժույթ է այն պահում, և գումարը բորսայում թողե՛ք միայն այնքան, որքան ձեզ անհրաժեշտ է առևտրի համար։ Եթե դուք անհանգստանում եք, թե ինչպես ապահով կերպով պահել ձեր կրիպտոարժույթը, գնե՛ք ապարատային դրամապանակ, ինչպես, օրինակ, Trezor-ը։ Այս տեսանյութի նկարագրությունում կարող եք գտնել վերջինիս հղումը։ Ապարատային դրամապանակ օգտագործելը ծայրահեղ ապահով է, իսկ օգտվելը՝ հեշտ յուրաքանչյուրի համար։

Խաբեբաների կողմից բավականին տարածված հնարք է ստեղծել ետնամուտքեր դեպի ծրագրեր, ինչը թույլ է տալիս կողոպտել վերջինիս հաճախորդներին։ Այս վտանգից պաշտպանվելու համար հարկավոր է օգտվել հեղինակություն ունեցող ծրագրից, որի մասին կրիպտո համայնքը կարծիք է հայտնել։ Կարծիք հայտնելու համար պահանջվում է, որ ծրագրի համար օգտագործված կոդը բաց լինի, այսինքն՝ կոդը հեշտությամբ տեսանելի լինի հանրությանը։ Կրիպտո դրամապանակ կամ այլ կրիպտո հավելված ընտրելիս համոզված եղեք, որ այն բաց կոդով է։ Այլապես ձեզ մնում է վստահել, որ ծրագրավորողները լավ աշխատանք են կատարել հավելվածի կոդը գրելիս և որ նրանք վատ մտադրություններ չունեն։

Խաբեբաների տարածված հնարքներից է պատճենահանել գոյություն ունեցող բարձր վարկանշով ծրագրերը կամ կայքերը և վերջիններիս ավելացնել կոդ, որը թույլ է տալիս կողոպտել զոհերին, ովքեր ներբեռնում են այն։ Թվում է, թե դուք ծրագրի պաշտոնական կայքում եք, բայց այն իրականում կայքի պատճենն է՝ իրենց կողմից կառավարվող։ Պաշտպանվելու համար այս խաբեությունից՝ համոզված եղեք, որ ստուգել եք ձեր այցելած կայքի URL-ը, որպեսզի այն լինի ճիշտ, ինչպես նաև կապված լինի տարբեր հեղինակավոր աղբյուրների հետ։ Սովորաբար խաբեբաները հասցեում ավելացնում են մեկ տառ կամ թիվ, որպեսզի այն նման լինի իրական կայքին։ Բացի այդ, եթե դուք վստահ չեք, համացանցում կատարեք URL-ի որոնում և տեսեք, թե արդյոք այն ներկայացված չէ որպես խարդախություն։ Վերջապես, կարող եք տեղափոխել ձեր մկնիկը բրաուզերի հասցե դաշտի փականի նշանի վրա՝ տեսնելու համար անվտանգության սերտիֆիկատը և ստուգելու համար, որ անունը նույնը լինի, ինչ կայքը կամ ծրագրավորողների խումբը, որոնց, կարծում եք, որ այցելել եք։

Թվիթերի և Ֆեյսբուքի պես սոցկայքերում շատ տարածված խաբեություն է ցույց տալ՝ իբր ինչ-որ մեկը անվճար կրիպտոարժույթ է բաժանում։ Ինչպես կյանքում ամեն բան, սա նույնպես չի կարող անվճար լինել։ Ոչ ոք անշահախնդիր գումար չի բաժանում, հատկապես երբ դուք չեք առաջին հերթին վճարում կատարողը։ Եթե ինչ-որ մեկը ձեզ խնդրում է գումար փոխանցել ինչ-որ բան անվճար ստանալու համար, այն խաբեբայություն է։ Մի՛ արեք այդպես։ Իսկապես, ուղղակի ընդունեք, որ ձեզ անվճար ցանկացած բան առաջարկողը փորձում է ձեզ խաբել։

Խաբեության մեկ այլ տեսակ է, երբ խաբեբաները ձևացնում են, թե ներդրումային ծառայություններ են մատուցում, որի արդյունքում իրենք ձեր փոխարեն կներդնեն ձեր կրիպտոարժույթը և այն կվերադարձնեն օրական, շաբաթական կամ ամսեկան կտրվածքով՝ աստղաբաշխական բարձր գներով։ Այս խաբեությունը մի կողմ է դնում բոլոր կանոնները, որ մինչ այժմ քննարկել ենք։ Շատ հաճախ այն գող է, ով կփախչի ձեր փողերի հետ միասին, կամ երբեմն նրանք ձեր միջոցով կփորձեն կեղծ սխեմայի մեջ ներառել նաև ձեր ընկերներին։ Հարցրե՛ք ինքներդ ձեզ․ եթե ինչ-որ մեկը գտել է եկամտաբեր առևտրային ռազմավարություն, ինչու՞ նրանք անվճար ձեզ կպատմեն դրա մասին։ Ո՛չ, եթե նրանք իրապես ունենային լավ առևտրային ռազմավարություն, նրանք ինքնուրույն լուռ կանեին դա կամ էլ ամսագրերում այլ առևտրականների համար կվաճառեին խորհուրդներ։

Ավելի բարդ կեղծ սխեմաները անում են նույնը, բայց փոխարենն ասելու, որ ձեր փոխարեն ներդրումներ են անում, ասում են, որ հանքարդյունաբերության շահագործում են անում և ունեն ձեր կապիտալի կարիքը։ Հեռու մնացե՛ք նմանատիպ բաներից։ Սա նույնպես կոտրում է կրիպտոարժույթից անվտանգ օգտվելու բոլոր կանոնները։ Շատ հաճախ այս սխեմաներն ընդհանրապես հանքարդյունաբերությամբ չեն զբաղվում, այլ փոխանցում են նոր զոհերի գումարները հին զոհերին՝ մինչև որոշում են փախչել ամբողջ գումարով։ 

Օրինական հանքարդյունաբերությունը կարող է լավ հոբբի լինել, եթե դուք հետաքրքրված եք տեխնոլոգիաներով, բայց այն գումար վաստակելու վստահելի ճանապարհ չէ։ Սա հատկապես ճշմարիտ է, եթե դուք վարձում եք ուրիշ մեկին՝ ձեր փոխարեն հանքարդյունաբերությամբ զբաղվելու։ Հանքարդյունաբերությունը շատ փոփոխականներ ունի, և շատ հեշտ է կատարել սխալ հաշվարկներ ու կորցնել գումարներ ձեր հանքարդյունաբերական ներդրումից։

Վերջին տարածված խաբեությունը, որ մենք կքննարկենք, գումարի նախնական առաջարկներն են (ICO)։ Սրանք նոր կրիպտոարժույթների ծնունդն են։ ICO-ները գրավիչ են շատ մարդկանց համար, ովքեր տարվում են նոր կրիպտոարժույթի առաջարկներով և շատ արագ մեծ գումարներ աշխատելու խոստումով։ Դուք պետք է իմանաք՝ ICO-ների մեծ մասը տպավորիչ ձախողումներ են կրում։ Շատ ICO-ներ կատարյալ խաբեություններ են՝ մշակված հիմնադիրներին հարստացնելու համար և ոչ երբեք ներդրողներին որևէ արժեք մատակարարելու համար։ ICO-ների համար մեկ պարզ կանոն կարելի է գրել՝ պարզապես ներդրումներ մի՛ կատարեք դրանց մեջ, եթե չեք կատարել բազում հետազոտություններ և իրապես չեք վստահում թիմին։ Եթե իրենց նախագիծն աշխատի այնպես, ինչպես իրենք են ասում, հետագայում միշտ կլինի ներդրում կատարելու հնարավորություն այն բանից հետո, երբ ապացուցեն, որ արժանի են։ Որքան շուտ ներդրում կատարեք նախագծի մեջ, այնքան ռիսկը մեծ է։ Թույլ մի՛ տվեք, որ էմոցիաները կառավարեն ձեր ներդրումները։ Եթե ձեր ուշադրությունը մի ICO է գրավում, մինչ այնտեղ մտնելը հետևեք դրան երկար ժամանակ։ Թույլ մի՛ տվեք, որ օնլայն առևտրականները համոզեն ձեզ, որ կատարեք շտապ ներդրում։ Եթե այն օրինական է, ներդրում կատարելու հնարավորությունը չի անհետանա։

Այս բոլոր տարատեսակ խաբեբայությունները փաստում են, որ շատ մարդիկ, որոնք նոր են կրիպտո աշխարհում, չգիտեն՝ ինչ է նորմալ և ինչ է ռիսկային վարքագիծը։ Այս ռիսկը մեղմացնելու համար պետք չէ բարդացնել։ Կրիպտոարժույթը պետք է պարզ լինի։ Այն թվային ակտիվ է, որն ունի գին և կարող է որոշ բաներ անել։ Այն կախարդանք չէ և ձեզ ինչ-որ կախարդանքով անհապաղ հարուստ չի սարքի։ Երբ դուք գործ եք ունենում մեկի հետ, ով սկսում է իրերը բարդացնել և խճճել ձեզ, հավանաբար նա ձեզ խաբեության է տանում։ Եթե նրանք սկսեն խոստանալ հսկայական վերդարձներ և արագ ու հեշտ եկամուտ, հեռացե՛ք։ Դուք ձեր դրամը չէիք վստահի այս տիպի սխեմաներով մեկին, այսպիսով՝ մի՛ վստահեք նրանց նաև ձեր կրիպտոարժույթը։

Վերջում՝ որպես նախազգուշացման ընդհանուր խոսք՝ կրիպտոարժույթը դեռ երեխա է։ Մի՛ ներդրեք ավելին, քան պատրաստ եք կորցնել։ Որքան կրիպտո աշխարհը հասունանում է, հայտնի կրիպտոարժույթների հանդեպ ռիսկը նվազում է։ Բայց սա չի նշանակում, որ դրանք ռիսկային ու շուկայում հարաբերականորեն նոր չեն։

Այսպիսով՝ հիշեցնենք․ մի՛ վստահեք որևէ մեկին, համոզվե՛ք, որ օգտագործում եք հեղինակավոր ծրագիր, զգուշացե՛ք ICO-ներից, հանքարդյունաբերական ծառայություններից և ներդրումային մենեջերներից, ինչպես նաև թույլ մի՛ տվեք որևէ մեկին ձեր փոխարեն պահելու ձեր կրիպտոարժույթը։ Եթե հետևեք այս խորհուրդներին, դուք կխուսափեք խաբեբայությունների մեծ մասից։ Եթե համոզված չեք, որ ինչ-որ բան խաբեբայություն է, ռիսկի մի՛ գնացեք։ Շարունակե՛ք հետազոտություններ կատարել, մինչև համոզվեք, որ ինչ անում եք, ճիշտ է։ Լավ մնացե՛ք, իմ սիրելի կրիպտո հայեր։ Ինչպես միշտ, մի՛ ընկալեք այս դասը որպես ներդրման խորհուրդ։ Դուք պետք է անեք այն, ինչը ձեզ համար միտք ունի։

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս կիսամյակի հովանավորին՝ CoinStats-ին, Հայկական կրիպտո դպրոցին աջակցելու համար: CoinStats-ը տրամադրում է կրիպտո և բլոքչեյն վերջին ամենթրենդային նորությունները ավելի քան  40 աղբյուրներից կենտրոնացված մեկ վայրում`՝ օգնելով մնալ իրազեկ և կատարել էլ ավելի նպաստավոր ներդրումային քայլեր:

Հուսով եմ՝ հավանեցիք այսօրվա մեր դասը: Առայժմ, իմ սիրելի աշակերտնե՛ր, կտեսնվենք հաջորդ դասին:

Դաս 15:Ի՞նչ է Dashը

Լավագույն կրիպտոարժույթները պետք է լինեն ապահով, մասշտաբային, օգտագործելու համար հեշտ և ապակենտրոնացված։ Դժվար է գտնել մի կրիպտոարժույթ, որը կապահովվի բոլոր այս կետերը։ Դաշը այն քիչ կրիպտոարժույթներից է, որ, իսկապես, համապատասխանում է այս պնդումներն։

Դաշը ցանցային, էլեկտրոնային կանխիկացման համակարգ է։ Ամեն ինչ՝ սկսած անվանումից, օգտվողի փորձից, վերջացրած ցանցի ճարտարապետությամբ, կենտրոնացած է աշխարհին թվային փողով մատակարարելու վրա։

Դաշը ծնվել է 2014-ին։ Այն սկզբում կոչվում էր xcoin, այնուհետև՝ darkcoin՝ մինչև իր վերջնական անունը ստանալը։

Ինչպես Բիթքոյնը, Դաշը ցանցի բազային շերտում հայտնի է որպես “Աշխատանքի ապացույց” բլոկչեյն։ Սա նշանակում է այն ապահովված է հանքափորների կողմից, ովքեր օգտագործում են էլեկտրականություն և մասնագիտացված համակարգիչներ՝ լուծելու համար մաթեմատիկական խնդիրներ, որոնք ցանցի վտանգումը շատ բարդ և թանկ են դարձնում։ Աշխատանքի ապացույցը կրիպտոարժույթի աշխարհում ներկայումս դիտվում է որպես ամենաապահով համաձայնության ալգորիթմ։ Դաշի աշխատանքի ապացույցի ալգորիթմը կոչվում է X11։ Դաշը X11-ի արքան է, քանի որ այն ցանցն է, որը տիրապետում է X11 հեշավորման ուժի ճնշող մեծամասնությանը։

Դաշի առաջին հատկանիշը Coinjoin կոչվող Բիթքոյնի խառնուրդի ծագում է։ Այս տեխնոլոգիայի Դաշի տարբերակը կոչվում է PrivateSend։ PrivateSend-ը Դաշի օգտատերերին թույլ է տալիս անանուն կերպով խառնել իրենց դրամները այլ օգտատերերի հետ, ինչի արդյունքում ստեղծվում են գործնականորեն նոր Դաշ  կտրոններ։ Այս Դաշ կտրոնները արդյունավետորեն թարմ են և չունեն ոչ մի պատմություն, որը կկապի իրենց այլ օգտատերերի հետ։ Այս գաղտնիության հատկանիշը շատ օգտակար է, քանի որ այն փոխկապակցվածություն է տալիս Դաշ-ին։ Փոխկապակցվածություն ասելով նկատի ունենք մեկը մյուսից չտարբերվող։ Սա փողի շատ կարևոր կողմերից է։ 1 դոլարը պետք է միշտ հավասար լինի 1 դոլարին՝ անկախ նրանից, թե ով ինչ է անում դրանով։ Ենթադրելի է, որ փոխկապակցվածություն չունեցող կրիպտոարժույթները կունենան սև ցուցակներ, և դրանք կմերժեն որոշ կտրոններ, որոնք ինչ-որ առումով վատ են համարվել։ Սա առաջ է բերում ռիսկ, քանի որ առանց խորը ստուգումների դուք երբեք չեք իմանա, թե արդյոք ստանում էիք փչացած կտրոններ, որոնք կարող էին արժենալ շուկայական գնից ցածր կամ ոչինչ։

Գաղտնիությունը նույնպես կարևոր է թվային փողի օգտագործման դեպքերի համար, որովհետև ցանկալի չէ, որ ձեր դրամապանակի ամբողջ պարունակությունը հայտնի լինի նրանց, ում հետ գործ եք անում։ Առանց մասնավոր գործարքներ անելու հնարավորության, օրինակ, բարմենը կարող է աչքի անցկացնել բլոկչեյնը, որի գործարքով դուք գարեջուր եք գնել, և ամբողջությամբ պատկերացում կազմի, թե որքան կրիպտոարժույթ դուք ունեք։ Սա ձեզ գողության ենթարկվելու ռիսկին է մոտեցնում՝ ճիշտ այնպես, ինչպես ձեռքերը փողերով լի շրջելն է անխոհեմություն։

Ի տարբերություն Բիթքոյնի Coinjoin-ի՝ Դաշ ի PrivateSend-ը կարգավորում է անվստահ եղանակով խառնումը ցանցի վրա և իրականացման համար չի պահանջում հավելյալ կարգավորումներ, 3-րդ կողմեր կամ փորձաքննություն։ Սա հնարավորություն է տալիս բոլորին՝ ներառյալ սկսնակներին, օգտվել այս հատկանիշից։

PrivateSend-ն ավելի լավ իրականացնելու համար Դաշ ը ստեղծել է նորարարություն, որը կոչվում է Master Nodes և որն ընդօրինակվել է մեծ թվով կրիպտորժույթների կողմից։ Իրականում կարելի է վստահությամբ ասել, որ քանի դեռ Դաշ ը սկզբնապես հայտնի էր միայն որպես գաղտնիության փող, ավելի ճշգրիտ է այն պատկերացնել որպես Masternode Coin, քանի որ այն Դաշ ի համար մեծ քանակի հատկանիշներ է բացում, ինչպես շուտով կհամոզվեք։

Դաշ ի էկոհամակարգում մասթերնոդը ցանցում մասնակցող համակարգիչ է, որը  գրավադրված է 1,000 Դաշ ով։ Սա նշանակում է, որ աշխարհում ցանկացած մեկը՝ անկախ ազգային պատկանելությունից, տարիքից, սեռից կամ աշխատավայրից, կարող է օգտագործել իր 1,000 Դաշ ը՝ էապես նպաստելու համար Դաշ ի ցանցին՝ առաջխաղացնելով Master Node-ը։

Պատճառը, որ մարդիկ ընտրում են նման մեծ քանակի (իսկ 1,000 Դաշ ը շատ թանկ է) կապիտալը կողպել այն է, որ մասթերնոդերը ստանում են Դաշ  բլոկի պարգևավճարի 45%-ը։

Բիթքոյնի ցանցում բլոկի պարգևավճարը դրամական մրցանակն է, որ հանքափորները ստանում են նոր բլոկ հաջողությամբ մշակելիս։ Մշակված բլոկերի համապատասխան գործարքների վճարների հետ միասին՝ այս տնտեսական խթանն է, որ վառելիք է հանդիսանում ամբողջ ցանցի համար և թույլ է տալիս, որ այն գործի։ Դաշ  բլոկչեյնի հիմնական նորարարությունն այն է, որ այն ճանաչել է, որ տնտեսապես խթանված միայն մեկ մասնակից՝ ինչպես հանքափորներ ունենալը բավարար չէ ցանցի հնարավորությունների մասշտաբները մեծացնելու և զարգացնելու համար։ Այսպիսով՝ հանքափորներին բլոկի պարգևավճարի 100%-ը փոխանցելու փոխարեն Դաշ ի հանքափորները ստանում են պարգևավճարի 45%-ը, մասթերնոդ օպերատորները ստանում են 45%-ը, իսկ 10%-ը պահվում է ամսեկան գանձատանը՝ ցանցը բարելավելու համար։ Գանձատան մասին կպատմենք մեկ րոպեից։

1,000 Դաշ  գրավը շատ կարևոր է, քանի որ այն մասթերնոդ օպերատորներին ֆինանսապես խթանում է՝ լավագույնս գործել ի շահ Դաշ  ցանցի։ Նրանց ներդրումի վրա ուղղակիորեն ազդում է ցանցի գինը։ Հետևաբար՝ նրանք ցանկանում են ցանցը պաշտպանել վնասներից։

Այս նպատակով օգտակար է պատկերացնել մասթերնոդ օպերատորներին որպես Դաշ  DAO խորհրդի անդամներ։ DAO նշանակում է ապակենտրոնացված ինքնավար կազմակերպություն։ Դաշ  DAO-ն սուբյեկտն է, որը կառավարում է Դաշ ցանցը։ Այն կարելի է պատկերացնել որպես ապակենտրոնացված ընկերություն, որի նպատակն է ստեղծել լավագույն թվային փողը։ Ամենը, ինչ Դաշ  DAO-ն անում է, Դաշ բլոկչեյնի միջոցով է, ինչը այն չափազանց թափանցիկ և կանխատեսելի է դարձնում։ Ես սիրում եմ պատկերացնել, որ DAO-ն ռոբոտ է, որը վարձում է մարդկանց՝ ինքն իրեն կատարելագործելու համար։ Այն շատ նորարարական տեխնոլոգիա է, և մենք չենք զարմանա, եթե կառավարման այս ձևը տարածվի շատ ընկերությունների և նույնիսկ ազգերի վրա։ Իրականում Հայկական կրիպտո դպրոցի հիմնադիրներից մեկը հոդված է գրել “Հայկական թվային ազգի համար” վերնագրով հենց այս թեմայի շուրջ։ Այն կարող եք գտնել մեր կայքի գրադարանում։

DAO-ն է, որ ամսեկան գանձապետարանից ստանում է բլոկի պարգևավճարի 10%-ը։ Այս գումարն օգտագործվում է Դաշ  ցանցը տարբեր ձևերով կատարելագործելու համար։ Աշխարհում յուրաքանչյուր ոք կարող է դիմել DAO-ին ֆինանսավորման առաջարկով՝ բլոկչեյնում ստորագրելով հատուկ նամակ և վճարելով 5 Դաշ  գումար։ Վճարն օգտագործվում է սպամից և առաջարկների չափից շատ քանակից խուսափելու համար։ Առաջարկի հեղինակը ներկայացնում է մանրամասներ՝ ներառյալ, թե որքան Դաշ են խնդրում և թե ինչպես են պատրաստվում բարելավել ցանցը։ Առաջարկի հեղինակների խնդիրն է ապացուցել իրենց վստահելիությունը և DAO-ին լավ դիմում ներկայացնել։ Այնուհետև մասթերնոդի սեփականատերերը բլոկչեյնի միջոցով քվեարկում են՝ արդյոք ֆինանսավորել առաջարկը, թե ոչ։ Յուրաքանչյուր մասթենոդ ունի մեկ քվե։ Եթե առաջարկը բավարար քվեներ է ստանում, այն ֆինանսավորվում է։

DAO-ի գանձապետարանի միջոցով Դաշը կարողանում է ֆինանսավորել իր սեփական ծրագրավորման աշխատանքը, մարքեթինգը և գովազդը, իրավաբանական և գիտական հետազոտությունները, բիզնեսի զարգացումը և ինտեգրման գործունեությունը։ Որքան բարձր է Դաշի գինը, այնքան շատ ցանցը կարող է թույլ տալ յուրաքանչյուր ֆինանսավորման ցիկլի ժամանակ, քանի որ առաջարկի սեփականատարերի վճարումները Դաշ ով են կատարվում։ Սա օգնում է ստեղծել դրական կարծիքների հզոր կապ։

Ֆինանսավորման այս մոդելը շատ էական տարբերակում է Դաշ ի և մյուս կրիպտոարժույթների միջև։ Շատ կրիպտոարժույթներ ապավինում են ցանցի զարգացման և բարելավման նվիրատվություններին։ Դաշ  ցանցի՝ ինքն իրեն ֆինանսավորելու ունակությունը՝ հազարավոր բարձր ներգրավվածությամբ և ներդրումներով մասթերնոդ օպերատորների մասնակցությամբ, ստեղծում է ավելի տարածված հզոր կառույց, որը կանխում է որևէ անձի կամ խմբի կողմից անհարկի ազդեցությունը։

Ի շնորհիվ կառավարման պաշտոնական համակարգի՝ բաղկացած Դաշ  մասթերնոդերից, ցանցը կարիք չունի գուշակելու, թե ինչ անել։ Համայնքում առավել մեծ ներդրումներ կատարողները լսելի ձայն ունեն, այդպիսով՝ կարող են պաշտպանել ծրագրերը, որոնք սիրում են և արժեվորում են կոռումպացվելուց։ Կան նաև ընդհանուր մասթերնոդ ծառայություններ, ինչպես, օրինակ, Crowdnode.io-ն և Smartvalor-ը, որոնք թույլ են տալիս մարդկանց 1000-ից քիչ Դաշ ով իրենց ռեսուրսները ուրիշների հետ համախմբել, որպեսզի միասին մասթերնոդ ստեղծեն։ Crowdnode-ով Դաշ  կրողները նույնիսկ կոորդինացնում են, թե ինչպես պետք է ընդհանուր մասթերնոդը քվեարկի։

DAO-ի մի խնդիրն այն է, որ այն սկզբունքորեն մարդ չէ։ Այն չի կարող մուտքագրել պայմանագրեր և չի կարող պահել սեփական կապիտալ կամ այլ ակտիվներ, բացի նրանցից, ինչը կոդավորված է, թե ինչպես աշխատի։ Շատ դեպքերում այն, ինչը DAO-ին այդքան հետաքրքիր է դարձնում, ըստ էության, իր ռոբոտ ընկերություն լինելն է՝ կանխատեսելի և անխափան կատարմամբ։ Թեպետ կան դեպքեր, երբ Դաշ  էկոհամակարգը կշահեր, եթե DAO-ն ավելի բնական սուբյեկտի հատկանիշներ ցուցաբերեր։ Այս նպատակով 2019-ին ձևավորվեց իրավաբանական անձ, որը կոչվում է Դաշ ներդրումային հիմնադրամ կամ DIF։ Այն աշխարհի առաջին առանց սեփականատիրոջ և անդամների ներդրումային ֆոնդն է։ Դաշ ներդրումային հիմնադրամը կոչված է հզորացնելու Դաշ ցանցը ներդրումային գործողությունների միջոցով, որոնք ֆինանսավորվում են հենց ցանցի կողմից։ Սա նշանակում է, որ հիմա, երբ DAO-ն որոշում է ֆինանսավորել մի առաջարկ, այն ունի տարբերակ՝ կնքել ավելի բարդ համաձայնագրեր, քան պարզապես տալ գումար և հուսալ լավ արդյունք։ Փոխարենը DAO-ն Դաշ  ներդրումային հիմնադրամի միջոցով կարող է կնքել օրինականորեն պարտավորեցնող բիզնես պայմանագրեր, տրամադրել վարկեր և նույնիսկ կարող է գործընկերոջից վերցնել բաժնետոմս կամ բաժնեմաս։

Մինչդեռ DAO-ն կարող է Դաշ  ցանցի ամենաէական բարելավումներից մեկը լինել, կան նաև այլ հատկանիշներ, որոնք Դաշ ին առաջ են մղում որպես առաջնային թվային փողի կրիպտոարժույթ։ Նման հատկանիշներից մեկը Dash Instantsend-ն է։ Instantsend-ը Դաշ ի արձանագրության հատկանիշներից է, որն օգտագործում է գործարքների փակումը և մասթերնոդի համաձայնությունը՝ հեշտացնելու համար Դաշ  բլոկչեյնում ակնթարթային գործարքները։ InstantSend-ը թույլ է տալիս, որ Դաշ ը մրցակցի ներկայիս կենտրոնացված վճարային հարթակների հետ, ինչպիսին է Վիզան, որն առաջարկում է գործարքի արագ ժամկետներ։ Դաշ ի InstantSend տեխնոլոգիան առաջարկում է սա, բայց ապակենտրոնացված ձևով և առանց վստահության։ Սա կարևոր է, երբ համեմատվում է իր ուղղակի կրիպտո մրցակիցների հետ, որոնց գործարքները տևում են2,5-ից նույնիսկ մինչև 10 րոպե։

Դաշ  ցանցի մեկ այլ նման հատկանիշ կոչվում է Chainlocks, որը մեղմացնում է ցանցի վրա 51% հարձակումների ռիսկը և կրճատում է հաստատման ժամկետների երկարաձգումը։ 51% հարձակումները ամենամեծ սպառնալիքն են Աշխատանքի ապացույց ցանցերին։ Սա նշանակում է, որ եթե հարձակվողը ստանձնում է ցանցի հեշավորման արագության 51%-ի վերահսկողությունը՝ այսինքն նրանք վերահսկողություն են ունենում հանքափորների իշխանության 51%-ի վրա, նրանք կարող են վերակազմավորել բլոկչեյնը։ Սա անելով՝ նրանք կկարողանան մշակել գողություններ, որտեղ նրանք գնում են մի բան՝ օգտագործելով բլոկչեյնը, բայց հետո այնպես են անում, իբր գործարքը երբեք չի կատարվել։ Հերթական Աշխատանքի ապացույց ցանցերում (ինչպես Բիթքոյնում) այս ռիսկը մեղմացնելու համար լուծումը սպասելն է մի քանի հաստատումների՝ համոզվելու համար, որ նման բլոկչեյն վերափոխում չի կատարվի։ Որքան շատ ժամանակ և բլոկեր են ներգրավված վերափոխման մեջ, այնքան թանկ է հարձակում իրականացնելը։

Բիթքոյնի դեպքում գործարքները ավարտուն են համարվում 6 հաստատումներից հետո, ինչը մոտավորապես 60 րոպե է տևում։ Սա ակնհայտորեն ավելի լավ է, քան, օրինակ, վիզան, որով վճարումը մի քանի օր է տևում, բայց այնքան լավ չէ, որքան Դաշ ը, որը Сhainlocks-ի միջոցով միանգամից հասնում է վերջնական կետին։ Դաշ  Chainlocks-ը սա իրականացնում է՝ օգտագործելով երկարաժամկետ մասթերնոդ քվորում՝ ստուգելու համար, թե բլոկչեյնում նոր բլոկեր չկան։ Երբ մասթերնոդերի 60%-ը համաձայնվում են, որ նոր բլոկ են տեսնում, մյուս մրցակցող բլոկերն անտեսվում են, հետևաբար՝ ազդարարում են, թե որն է իրական Դաշ բլոկչեյնը և փակում են խորը շղթայական վերակազմավորման վտանգը։ Որպեսզի հարձակվողը վտանգի տակ դնի այս նոր համակարգը, նրանց կրկին պետք կգա ցանցի հեշավորման ուժի 51%-ը, ինչպես նաև մասթերնոդերի 60%-ի վերահսկողությունը։ Այս համադրությունը, իրականում, ավելի թանկ է, քան Բիթքոյնի պես ցանցի հեշավորման ուժի 51%-ը, ինչը շատ-շատ թանկ է։ Այս ամենը թերևս Դաշ ին դարձնում են աշխարհում ամենաապահով կրիպտոարժույթի ցանցը, քանի որ խայտառակ թանկ է այս ճանապարհով ցանցի վրա հարձակվել փորձելը։

Թեպետ այս բոլոր նորարարությունները լավ են հնչում, եթե ցանցը չի կարող ընդլայնվել՝ ավելի շատ օգտատերեր և գործարքներ կարգավորելու համար՝ միաժամանակ պահպանելով այս որակները, դրանք գործնականում անօգուտ են։ Կրիպտոարժույթների ճնշող մեծամասնությունը չունի ընդլայնվելու հնարավորություն կամ եթե ունի, ապա այն անհամատեղելի է, կամ էլ զոհաբերում է որոշ սկզբունքներ, որոնք անհրաժեշտ են պատշաճ կրիպտոարժույթ համարվելու համար.

Բլոկչեյնի ընդլայնման խնդիրը բխում է այն փաստից, որ որքան ցանցն օգտագործմամբ աճում է, բլոկի չափը նույնպես պետք է աճի՝ համաձայնեցնելու նույն վճարները և գործարքի ժամկետները։ Որքան մեծանում է բլոկչեյնի չափը, այնքան մեծանում է այս տվյալները պահելու և մուտք գործելու արժեքը։ Եթե ցանցը չունի համահունչ ընդլայնման ռազմավարություն, արդյունքը կլինի շատ քիչ կամ, հնարավոր է, նույնիսկ առանց որևէ նոդ, քանի որ նոդ վարելու գինն ավելի շատ կլինի, քան ստացած օգուտը։ Համակարգերը, որոնք ապավինում են ալտրուիստական նոդերին, դժվար թե ընդլայնվեն՝ համաշխարհային պահանջները բավարարելու համար, քանի որ խելամիտ չէ կամավորից սպասել անհրաժեշտ կապիտալի ներդրում։ Դաշ ը խուսափում է այս ծուղակներից՝ խրախուսելով մասթերնոդերին և հանքափորներին՝ բաժանելով բլոկի պարգևավճարը և գործարքի վճարները։

Դաշի ցանցում կան շուրջ 5000 նոդեր, որոնք ապակենտրոնացման մասով գրեթե թոփում են դասակարգված։ Նոդերի վարձատրումը բլոկերի պարգևավճարների և գործարքների վճարների միջոցով կաճի ցանցի գործարկման համար անհրաժեշտ ծախսերի ավելացման հետ մեկտեղ։ Սա ապահովում է, որ նոդերը պատշաճ կերպով խրախուսվեն և որ ցանցը չզգա շատ քիչ նոդերի կենտրոնացման գործոնը, ինչը մենք նախատեսում ենք տեսնել այլ նմանատիպ բլոկչեյն նախագծերում, որոնք փորձարկում են շղթայական ընդլայնում։

Այս բոլոր նորարարությունները և տեխնիկական ձեռքբերումները ոգևորիչ են, բայց Դաշ ը շատ տպավորիչ դարձնողն այն է, որ որտեղ գտնեք կրիպտոարժույթ օգտագործող մարդկանց, կգտնեք նաև Դաշ ի գործածում։ Որոշ տեղերում Դաշ ը նույնիսկ Բիթքոյնից ավելի շատ է օգտագործվում։ Այս ֆենոմենը կարելի է տեսնել, օրինակ, Նյու Հեփշըրում և Մալթայում, իսկ որ ավելի կարևոր է՝ Կոլումբիայում և Վենեսուելայում։ Թեպետ այն, իրականում, չպետք է անակնկալ լինի։ Մարդիկ, որոնք կրիպտոարժույթն օգտագործում են որպես փող, մի քանի բաներ են արժևորում, որոնցում Դաշ ը փայլում է։ Անվանապես ասած՝ արագությունը, ցածր վճարները և հեշտ օգտագործումը։ Դաշ ի թվային փող լինելու առանձնահատուկ ուղղությունը և իր դաոն՝ ի վիճակի ֆինանսավորելու տեղական ընդունման ջանքերը, Դաշ ը դարձնում են կրիպտոարժույթների հավանական ուղղություններից մեկը, երբ համայնքը մտնում է կրիպտո հեղափոխության մեջ։

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս կիսամյակի հովանավորին՝ CoinStats-ին, Հայկական կրիպտո դպրոցին աջակցելու համար: CoinStats-ը թույլ է տալիս ավելի քան 5000 կրիպտոարժույթների սորտավորման և ըստ տարբեր չափանիշների ֆիլտրման հնարավորություն, ինչպես օրինակ ըստ տարբեր ժամանակահատվածներում գնի փոփոխության, ըստ շուկայում առկա առաջարկի կամ ծավալի, թոփ 100,  թոփ 300 արժույթները, շաբաթվա լավագույն աճ ունեցող արժույթները, և այլն:

Հուսով եմ՝ հավանեցիք այսօրվա մեր դասը: Առայժմ, իմ սիրելի աշակերտնե՛ր, կտեսնվենք հաջորդ դասին:

Դաս 16: Ի՞նչ են և ինչպե՞ս են աշխատում ապարատային դրամապանակները

Շատ ձևեր կան ինքնուրույն պահելու ձեր կրիպտոարժույթը։ Որոշ ձևեր թերևս ավելի լավն են, քան մյուսները։ Մեր կարծիքով բոլոր մակարդակների օգտատերերի համար ամենաապահով ճանապարհը ապարատային դրամապանակ կոչվող հատուկ սարք օգտագործելն է։ Ապարատային դրամապանակը կրիպտո դրամապանակի հատուկ տեսակ է, որը պահում է օգտատիրոջ մասնավոր բանալիները ապահով ապարատային սարքում։

Ապարատային դրամապանակները առանձնահատուկ են նրանով, որ դրանք չեն ենթադրում, որ ձեր սարքերը մաքուր են և հաքերների հետաքրքրասեր աչքերից հեռու։ Իրականում, ապարատային դրամապանակով նշանակություն չունի՝ արդյոք ձեր սարքերը խոցելի են հաքերների կողմից, թե ոչ։

Ինչպե՞ս է դա հնարավոր։ Որպես կանոն, երբ գործարք է ստեղծվում և ուղարկվում սովորական դրամապանակի հավելվածին, ստորագրումը կամ մասնավոր բանալին, որը պահվում է սարքում, ենթարկվում են հավելվածին՝ ապացուցելով, որ այն վավեր գործարք է։ Շատ դեպքերում սա խնդիր չէ, քանի որ մասնավոր բանալին բարձրաձայն չի հեռարձակվում աշխարհով մեկ։ Եթե այդպես լիներ, մարդկանց համար ֆոնդեր թալանելը չնչին բան կլիներ։ Թեպետ, եթե սարքի վրա կա գաղտնի ծրագիր, որը ստուգում է այն, ենթադրելի է, որ հաքերը կարող է գողանալ այս մասնավոր բանալու տեղեկատվությունը, հետևաբար՝ նաև դրամապանակի ֆոնդերը։ Սրանից պաշտպանվելու համար ապարատային դրամապանակը սարքի և իր միջև խելացիորեն ստեղծում է խոչընդոտ։

Մասնավոր բանալիները պահվում են ապարատային դրամապանակում՝ միկրովերահսկիչի պահպանվող մի տարածքում։ Այս բանալիները չեն կարող սարքից դուրս տեղափոխվել բաց տեքստով։ Սա ապարատային դրամապանակին անձեռնմխելի է սարքում համակարգչային վիրուսներից, որոնք գողություն են կատարում ծրագրային դրամապանակներից, քանի որ դրանք ֆիզիկապես չեն կարող հասնել բանալիներին։ Ապարատային դրամապանակը կարող է օգտագործվել ապահով և փոխկապակցված կերպով՝ ստորագրելով նամակներ և ուղարկելով ֆինանսեր, բայց մասնավոր բանալիները երբեք չեն դիպչում պոտենցիալ խոցելի ծրագրին։ Փոխարենը մասնավոր բանալու գաղտնագրված հեշն է ուղարկվում սարքին՝ ապացուցելով մասնավոր բանալու սեփականությունը՝ իրականում առանց բացահայտելու անձնական բանալին ինքնին։

Բոլոր ապարատային դրամապանակները նույնը չեն։ Դրանք տարբեր հատկություններ ու գներ ունեն։ Մենք կարծում ենք, որ լավ է ընտրել ապարատային դրամապանակ, որը բաց կոդով է և օգտագործում է միանգամյա չիպային ճարտարապետություն։ Բաց կոդով, քանի որ այն օգտատիրոջը կամ ուսումնասիրողին թույլ է տալիս վավերացնել սարքի ամբողջ շահագործումը, և միանգամյա չիպով նախագծված, քանի որ այն ամենաքիչն է ենթակա ֆիզիկական հարձակումներին և խոցումներին։ Trezor-ը, որի լինքը կարող եք գնտել այս տեսանյութի նկարագրությունում, մի այդպիսի ապարատային դրամապանակ է, թեպետ կան նաև այլ լավ տարբերակներ, որոնցից կարող եք ընտրություն կատարել։

Ապարատային դրամապանակ գնելիս կարևոր է այն առնել վստահելի աղբյուրից։ Սովորաբար անմիջապես արտադրողից գնելը լավագույն տարբերակն է։ Եթե դուք գնում եք օգտագործված կամ անհայտ մատակարարից, հնարավոր է՝ նրանք փոխեն ծրագիրը առանց ձեր իմացության, որպեսզի գողություն կատարեն։ Այն փոքր գումարը, որ կարող եք խնայել ձեր ապարատային դրամապանակը այլ աղբյուրից գնելիս, համեմատելի չէ այն հանգստության հետ, որ այն, ինչ օգտագործում եք, վավերական է և ապահով։ 

Ձեր ապարատային դրամապանակը ճիշտ կարգավորելը ամենակարաևոր քայլն է, որը կապահովի ձեր հանգստությունը առ այն, որ ձեր կրիպտոարժույթը պահված է։ Ինչպես բոլոր կրիպտո դրամապանակները, ապարատային դրամապանակն անրաժեշտ է պահեստավորել։ Երբ առաջին անգամ բացում եք սարքը, այն ցույց կտա մանրամասն հրահանգներ՝ ինչպես գրանցել և պահել ձեր սարքի պահեստավորման նախնական արտահայտությունը։ Այս քայլերը շատ կարևոր են, այնպես որ մեծ ուշադրություն դարձրեք դրանց վրա։ Համոզվեք, որ ճիշտ կերպով գրանցել եք պահեստավորումը, ապա պահեք այն մի ապահով վայրում։ Հիշեք, որ ցանկացած մեկը, ով կգտնի այս պահեստավորումը, պոտենցիալ կարող է խլել ձեր կրիպտոարժույթը։ Որոշ ապարատային դրամապանակների վրա նաև հասանելի է հավելյալ գաղտնաբառի պաշտպանություն՝ այս ռիսկը մեղմելու համար։

Նաև կարևոր է հաշվի առնել, որ նույնիսկ ապարատային դրամապանակ օգտագործելիս հնարավոր է խաբնվել հաքերի կամ գողի կողմից։ Անհրաժեշտ է խիստ կենտրոնացում՝ համոզվելու համար, որ վիրուսային ծրագրերը ձեր դրամապանակի հավելվածում չեն փոխել ստացողի կրիպտո հասցեն։ Ապարատային դրամապանակը լիարժեքորեն չի պաշտպանի ձեզ խաբեությամբ սխալ հասցեով կրիխտոարժույթ փոխանակելուց։ Թեպետ, եթե ուշադիր եք, այն նախազգուշացնող նշաններ կտրամադրի։ Օրինակ՝ համակարգչի վրա վիրուսային ծրագիրը կարող է վերահսկել բարձր արժեքային գործարքները և հետո ստացողի Բիթքոյնի հասցեն փոխանակի հարձակվողի կողմից վերահսկվող հասցեով։ Սրանից խուսափելու համար Trezor դրամապանակն իր էկրանին ցույց է տալիս ստացողի հասցեն և գումարը։ Եթե այս հասցեն տարբերվում է ստացողի հասցեից, չեղարկեք գործարքը և կրկին փորձեք մեկ ուրիշ դրամապանակով, որը խոցված չէ։ Կարևոր է, որ դուք միշտ հաստատեք, որ հասցեն և գումարը նույնն են, ինչ դուք մուտքագրել եք։

Չնայած վախենալու շատ բան կա, երբ դառնում ես քո սեփական բանկը, ապարատային դրամապանակ օգտագործելը շատ վախեր և անորոշություններ մի կողմ է դնում։ Երբ դուք օգտագործում եք ճիշտ ապարատային դրամապանակ, որը ճշգրիտ կերպով կարգավորել և պահեստավորել եք, շատ քիչ բան ունեք անհանգստանալու։ Սա գեղեցիկ բան է։ Բոլոր նրանց, ովքեր պահում են մեծ քանակությամբ կրիպտոարժույթներ, մենք մեծապես խորհուրդ ենք տալիս սկսել օգտագործել ապարատային դրամապանակ: Ինչու՞ իզուր սթրեսի ենթարկվել։

Դաս 17:Կրիպտոարժույթն իրական աշխարհում

Երբ կրիպտոարժույթը դեռ նոր էր հայտնվել, առևտուրը հիմնականում սահմանափակվում էր առցանց գնումներով։ Այսօր կրիպտոարժույթի օգտագործումը ֆիզիկական խանութներում դառնում է ավելի ու ավելի տարածված։ Կախված ձեր բնակության վայրից՝ ձեզ մոտ կլինեն բիզնեսներ, որոնք ընդունում են կրիպտոարժույթ։ Ի ուրախություն մեզ՝ այնտեղ, որտեղ մենք ենք ապրում, 40-ից ավել բիզնեսներ կան, որ ընդունում են կրիպտոարժույթ։ Այս բիզնեսները ռեստորաններ են, վարսավիրանոցներ, դաջվածքի սրահներ, էլեկտրոնային խանութներ և տեխնոլոգիաների հետ կապված մի քանի բիզնեսներ։

Մենք գնացել ենք մեր սիրելի տեղական բարերից մեկը, որն ընդունում է Բիթքոյն և Դաշ՝ ցույց տալու համար, թե կրիպտոարժույթն իրական աշխարհում ինչպիսին է։

Կրիպտոարժույթը կարող է օգտագրոծվել այնպես, ինչպես կանխիկ դրամը։ Օրինակ՝ բարից խմիչք գնելու համար կարող եք վճարում կատարել այնպես, ինչպես կանեիք կանխիկով։ Ես այժմ իմ սիրելի բարում եմ և պատրաստվում եմ խմիչք գնել ու վճարել Դաշ կրիպտոարժույթով։ Ես իմ Դաշ դրամապանակն օգտագործում եմ հեռախոսով և հիմա ձեզ ցույց կտամ, թե որքան պարզ է Դաշն օգտագործելով իրականացնել ուղիղ գործարք։

-Պատվիրում եմ իմ խմիչքը։

-Վաճառողը վճարման հայց է ուղարկում իր դրամապանակից և գեներացնում է QR կոդ։

-Ես սկանավորում եմ իր QR կոդը իմ դրամապանակով, և վճարումն ուղարկվում է վաճառողին։

Վճարումը եվրոյով էր, նա ինձ խնդրեց ուղարկել 1․50 եվրոյին համարժեք Դաշ, որպեսզի կարողանա այդպիսով այն ներկայացնել հաշվապահական հաշվառման համար։

Ինչպես տեսնում եք, կրիպտոարժույթի օգտագործումը չի սահմանափակվում միայն օնլայն գնումներով։ Աշխարհում կրիպտոարժույթ ընդունող վաճառողների թվի աճը խրախուսում է կրիպտոարժույթի հեղափոխությանը։

Եթե ցանկանում եք ձեր կրիպտոարժույթը ծախսել ձեր սիրելի տեղական վայրերից մեկում, մենք խրախուսում ենք խոսել սեփականատիրոջ հետ և լինել հաստատակամ։ Եթե բավարար պահանջարկ լինի, նրանք հնարավոր է սկսեն կրիպտոարժույթ ընդունել։ Նույնիսկ կան կրիպտո վաճառքի համակարգման կետեր, որոնք ձեզ կվճարեն՝ նոր բիզնեսներ կրիպտո տնտեսություն տեղափոխելու համար։

Հուսով եմ՝ այս դասը ձեզ օգնեց հասկանալ, թե ինչ է իրականում կրիպտոարժույթի ընդունումը։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք, որ աշխարհում շատ ու շատ բիզնեսներ սկսեն ընդունել վճարման կրիպտո տարբերակը։

Դաս 18: Ինչպիսի՞ սխալներից խուսափել կրիպտոարժույթի հետ

Ոչինչ չի կարող համեմատվել փորձի հետ։ Երբ նոր բան եք սկսում, հավանականություն կա, որ դուք սխալներ թույլ կտաք։ Այսօր մենք կկիսվենք մեր փորձով և մեր գործած ու տեսած սխալներով, որպեսզի դուք հնարավորինս քիչ կրկնեք դրանք։

Այսպիսով՝ առանց ավելորդ ձգձգման ասենք, որ առաջին սխալը, որից անպայման պետք է խուսափել, դրամապանակը չպահեստավորելն է։ Սա քննարկել ենք մի քանի դասերի ժամանակ, քանի որ այն շատ կարևոր է։ Երբ սկսում եք նոր դրամապանակ օգտագործել, անհրաժեշտ է ժամանակ գտնել այն պահեստավորելու համար։ Այն անելը դժվար չէ, պարզապես պահանջում է մի փոքր համբերություն և կենտրոնացում։ Համարժեք կարևորության է այն, որ պահեստավորումը կատարելուց հետո այն պահեք ապահով վայրում, որի մասին չեք մոռանա։ Ձեր դրամապանակի հասանելի և ճշգրիտ պահեստավորումն ունենալը շատ կարևոր է, քանի որ այն չեղարկում է անհամար բացասական հետևանքները, որոնք կարող են սկսնակների սխալների արդյունք լինել։ Իմանալով, որ կարող եք վերականգնել ձեր դրամապանակը, եթե վատ բան պատահի դրան, հոգեպես հանգիստ եք լինում։ Հակառակ դեպքում անհարկի մտածմունքներ կունենաք։

Ինչ վերաբերում է դրամապանակների թեմային, այն շատ հիմքային է։ Սակայն եթե դուք կրիպտոարժույթ ուղարկեք սխալ հասցեով, վերադարձնել չի լինի։ Սխալ հասցեով ուղարկելը հնարավոր չէ չեղարկել։ Սա գալիս է նրանից, որ մենք ազատ ենք ու պատասխանատու․ չկան աջակցման աշխատակիցներ, ովքեր զանգի միջոցով կկարողանան օգնել։ Թեպետ որոշ սխալներ անպայման տեղի կունենան, ինքներդ ձեզ չշտապել սովորեցնելը կրիպտոգործարք կատարելիս կօգնի խուսափել այս անշրջելի սխալից։ Մի՛ շտապեք և մինչև գործարքը կատարելը համոզվեք, որ բոլոր մանրամասները ճշգրիտ են, հատկապես ստացողի հասցեն և փոխանցվող գումարը։

Կրիպտոարժույթ օգտագործելը հիմնովին տարբերվում է օնլայն բանքինգի ծառայություններից, որոնց դուք գուցե սովոր լինեք։ Եթե փորձեք օգտագործել կրիպտոարժույթը ինչպես կօգտագործեիք PayPal-ը կամ ձեր օնլայն բանքինգի պորտալը, կհանդիպեք մի շարք խնդիրների, որոնք ամբողջովին ավելորդ են։ Այս արժեքների և գաղափարների ամենամեծ սխալը պահառության ծառայություններից օգտվելն է, որոնք պահում են ձեր մասնավոր բանալիները։ ”Չունես բանալի, չունես կրիպտոարժույթ” արտահայտությունն այնքան հզոր է կրիպտո աշխարհում, որովհետև սա է կրիպտոարժույթը հիմնովին տարբերում ֆիզիկական գումարից։ Անհրաժեշտ չէ որևէ մեկին վստահել, այնպես որ այդպես մի՛ վարվեք։ Կրիպտոարժույթը նախագծված է որպես անվստահելի։ Որքան շատ մարդկանց վստահեք, այնքան շատ կհիասթափվեք։ Այն իրենից հակազդեցության ռիսկ է ներկայացնում, այսինքն՝ ցանկացած վատ բան, որ պատահում է պահառուին, հետո պատահում է նաև ձեզ։ Եթե նրանք թալանվում են, դուք էլ եք թալանվում։ Այն սովորաբար նաև կրճատում է կրիպտոարժույթի օգտագործումը և փոխարենը ձեր և ձեր գումարների նկատմամբ պարտադրում է վերահսկողության հին եղանակներ։ Նրանք ցանկանալու են իմանալ, թե դուք ով եք և ինչի համար է ձեզ գումարն անհրաժեշտ։ Կրիպտոարժույթը առանց թույլտվության է։ Ինչու՞ թողնել այս ուժը և թույլտվություն խնդրել ձեր իսկ գումարն օգտագործելու համար։ Ավելորդ սխալ է զիջել ձեր նոր նվաճած ազատությունը։ Փոխարենը ինքնակրթվե՛ք, եղե՛ք համարձակ և սովորե՛ք՝ ինչպես գործադրել ձեր ֆինանսական անկախությունը։ Այնպիսի իրավիճակներում, երբ այլ տարբերակ չունեք, բացի պահառության ծառայություններից օգտվելուց, սահմանափակե՛ք ձեր ազդեցությունը նրանց նկատմամբ։ Ձեր ամբողջ գումարը մի՛ պահեք պահառուի մոտ և թույլ մի՛ տվեք, որ նրանք ձեր գումարը պահեն ավելի երկար, քան անհրաժեշտ է։ Կրիպտոարժույթի պատմությունը փոխաբերական իմաստով ցաքուցրիվ է այն մարդկանց մարմիններով, ովքեր ալարկոտության ու ամբարտավանության պատճառով անտեսել են այս զգուշացումը։ Մի՛ եղեք այս մարդկանցից մեկը։

Մենք գնահատում ենք, որ դուք մասնակցում եք մեր դասերին և վստահում եք մեզ, որ ձեզ հետ կիսվենք տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է կրիպտոարժույթը հասկանալու համար։ Բայց շատ կարևոր է, որ դուք ինքներդ կատարեք ձեր ուսումնասիրությունը։ Կրիպտոարժույթի թեման վստահելի չէ։ Մի՛ կարծեք, թե ուրիշի տված տեղեկատվությունը ճշգրիտ է։ Երբ դուք որոշում եք կայացնում, թե որ կրիպտոարժույթից, բորսայից և դրամապանակից օգտվել, առաջին հերթին պետք է ուսումնասիրություն կատարեք՝ համոզվելու համար, որ ճիշտ ընտրություն են։ Ի՞նչ են մարդիկ խոսում դրանց մասին։ Արդյո՞ք դրանք ունեն լավ հեղինակություն։ Արդյո՞ք այն բաց կոդով է՝ առանց վստահության ու թույլտվությունների տրամադրման։ Արդյո՞ք այն ապահովագրված է։ Սրանք այն տեսակի հարցերն են, որոնց հարկավոր է պատասխանել ամեն անգամ, երբ որոշում եք կայացնում կրիպտոաշխարհում օգտագործել նոր պրոդուկտ կամ ծառայություն։ Ապրանքների որակական հատկանիշները շատ են տարբերվում։ Առանց լավ ուսումնասիրության չեք կարող կարծել, թե լավ ընտրություն եք կատարել։

Այս նախազգուշացումներից շատերի մեջ ընդհանուր է մի կանոն՝ մի՛ շտապեք։ Շտապելուց քիչ բան կշահեք և շատը կկորցնեք։ Կրիպոաշխարհում FOMO կոչվող մի գաղափար կա, ինչը նշանակում է բաց թողնելու վախ։ Զգուշացե՛ք FOMO-ից։ Այն գրեթե միշտ արհեստական խաբկանք է, որպեսզի ձեզ շտապեցնի և ստիպի վատ որոշումներ կայացնել։ Եթե ձեր որոշումը, որին հանգում եք բաց թողնելու վախից դրդված, 1 օրից կամ շաբաթից ձեզ գրավիչ չթվա, հավանաբար այն նաև այս պահին կայացնելու ամենալավ որոշումը չէ։ Եղե՛ք հանգիստ և շարժվե՛ք հանդարտ տեմպերով։ Երբ ձեզ շտապեցնում են, հարկավոր է ձեր ներքին տագնապը լռեցնել։ FOMO-ի հիմնական դժվարությունը կապված է ինքներդ ձեզ շտապեցնելու հետ։ Եղե՛ք կարգապահ և մի՛ ընկեք ուրիշների արածների ազդեցության տակ։ Թրենդի հետևորդ լինելը հազվադեպ է լավ բանի հանգեցնում։

Ինչպես պետք է խուսափել բաց թողնելու վախից դրդված վատ ներդրում կատարելուց, այնպես էլ պետք է համոզված լինել, որ չեք ներդնում ավելին, քան պատրաստ եք հանգիստ կորցնել։ Մենք սիրում ենք մտածել, որ կրիպտոարժույթը հարատև մնալու է և փոխելու է աշխարհը։ Իրականում այժմ կրիպտոարժույթը դեռ նորածին մանուկ է։ Երաշխիք չկա, որ ձեր ներդրումը կրիպտոարժույթի մեջ լավը կլինի։ Մենք շատ մարդկանց գիտենք, ում հարստությունն ամբողջությամբ կրիպտոարժույթով է և մենք ծափահարում ենք նրանց քաջությանը։ Բայց սովորական մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են մտնում կրիպո աշխարհ, նման ներդրումը խելագարություն կլինի։ Ստուգելու համար սկսեք քչից։ Եթե կրիպտոարժույթն իսկապես հարատև մնա, դուք շատ հնարավորություններ կունենաք առաջ գնալու և ավելացնելու ձեր կրիպտո պաշարները։

Մեզ հաճախ հարցնում են՝ արդյո՞ք լավ միտք է զբաղվել հանքափորությամբ՝ կրիպտոարժույթ վաստակելու համար։ Կարճ պատասխանն է՝ ոչ, լավ միտք չէ։ Հանքարդյունաբերությունից ավելի հաճախ վնասով են դուրս գալիս։ Մրցակցային լինելու համար անհրաժեշտ է ներդնել հսկայական չափերի կապիտալ և ունենալ շատ էժան էլեկտրաէներգիայի հասանելիություն։ Հանքարդյունաբերությամբ իսկապես մեծ գումարներ աշխատելու համար անհրաժեշտ է դրան վերաբերվել որպես բիզնես։ Սա պահանջում է շատ փորձ, ինչը միջին վիճակագրական անձը չունի։ Հանքարդյունաբերությունը մեծ հոբբի և լավ ձև է հասկանալու համար տեխնոլոգիան, որը ստեղծում է կրիպտոարժույթի ցանցի ողնաշարը։ Պարզապես հանքարդյունաբերությունը սկսելիս մի՛ ակնկալեք մեծ եկամուտ։Գրեթե բոլոր դեպքերում հանքարդյունաբերողների և էլեկտրաէեներգիայի վրա ծախսած գումարներն ավելի նախընտրելի է օգտագործել ուղիղ կերպով կրիպտոարժույթ գնելով։ 

Անտրամաբանական է, որ ձեր միջին վիճակագրական անձը կդառնա հանքարդյունաբերության մասնագետ։ Նույն կերպ անհավանական է, որ անփորձ մարդը կդառնա հաջողակ առևտրական։ Շատ առևտրականներ գումարներ են կորցնում։ Կրիպտոարժույթը պահելը և որպես գումար օգտագործելը ավելի լավ է, քան առևտրի մեջ մտցնելը, եթե չգիտեք՝ ինչպես վաճառել։ Եթե չշտապեք, ուսումնասիրեք շուկան և սովորեք առևտրի ներդրման ռազմավարությունների մասին, ամեն դեպքում փորձեք զբաղվել առևտրով։ Չնայած, միայն ձեր գնած կրիպտոարժույթի բորսայում հաշիվ ունենալը չի նշանակում, թե առևտրական եք, և պետք է ռիսկային խաղադրույքներ անել։

Ի մի բերելով և նշելով վերջին սխալը, որից պետք է խուսափել՝ այն է, որ ունենաք ողջամիտ ակնկալիքներ։ Կրիպտոարժույթը կախարդանք չէ։ Այն ձեզ չի հարստացնի մեկ գիշերվա ընթացքում։ Ինչպես և չեն հարստացնի նավթի տակառ կամ ոսկու ձուլածո գնելը։ Եթե կրիպտոաշխարհ մտնեք անհիմն սպասելիքներով, ավելի հավանական է, որ կգործեք սխալները, որոնք այսօր քննարկեցինք։ Եթե փնտրում եք չափից շատ եկամուտներ, մեծացնում եք նաև ռիսկը և հավանականությունը, որ կգործեք սխալ, որի համար կզղջաք հետագայում։ Երբ մնացյալ ամեն ինչը շփոթեցնում է, հիշե՛ք, որ կրիպտոարժույթը ազատության մասին է։ Այն մասին է, որ կարիք չկա թույլտվություն հարցնել՝ ձեր գումարն օգտագործելու կամ մեկին տալու համար։ Այն ֆինանսական անկախության մասին է։ Այն արագ հարստանալու սխեմա չէ։ Իրականում ոչ մի խոստում չկա, որ այն ձեզ կհարստացնի։ Ոչինչ մի՛ բարդացրեք և կվայելեք ձեր նոր գտած ազատությունը։ Մենք հուսով ենք՝ դուք լուրջ կվերաբերվեք այս նախազգուշացումներին, երբ մտնեք կրիպտոաշխարհ, և ի վիճակի կլինեք խուսափել այս սխալներից։

Դաս 19: Ո՞րն է Հայաստանում 2020-ին կրիպտոարժույթ գնելու լավագույն վայրը

Դժբախտաբար, ինչ վերաբերում է կրիպտոարժույթ գնելուն՝ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի համար այս պահին լավ տարբերակները շատ չեն։ Իրականում, մենք նույնիսկ չգիտենք բորսա, որն ունի դրամ-կրիպտոարժույթ առևտրային զույգ։ Միևնույն ժամանակ, մեր ուսումնասիրության վրա հիմնվելով՝ մենք առանձնացրել ենք 3 տարբերակ, որոնք այժմ Հայաստանում ամենաճանաչվածն են։ Տեսանյութի նկարագրության մեջ կարող եք գտնել այս բոլոր առաջարկությունները՝ հղումներով, որոնք կօգնեն աջակցել Հայկական կրիպտո դպրոցին։

Հայաստանում կրիպտոարժույթ գնելու առաջին տարբերակը EXMO բորսան է։ EXMO-ն հարաբերականորեն հին բորսա է՝ հիմնադրված 2013 թվականին։ Այն հիմնված է Լոնդոնում, Կիևում, Բարսելոնայում և Մոսկվայում։ EXMO-ն հավակնում է լինել համար առաջին բորսան Արևելյան Եվրոպայում։ Առևտրի միջին ամսական ծավալը հաղորդվում է 1,5 միլիարդ դոլար։ EXMO-ն ունի ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի, ուկրաինական գրիվեն, լեհական զլոտի և թուրքական լիրա առևտրային զույգեր։ Ծառայություններից օգտվելու վճարները միջին են և հիմնականում կախված են նրանից, թե ինչ ֆիզիկական արժույթ եք օգտագործում դեպոզիտ անելու համար։ Մենք EXMO-ում հատկապես հավանում ենք այն, որ այստեղ կան Dash-ով առևտրային զույգեր։

Հայաստանում ապրող հայերի համար մեկ այլ ճանաչված տարբերակ է CEX կրիպտոարժույթի բորսան։ Սա նույնպես հիմնադրվել է 2013 թվականին, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Այն թույլ է տալիս ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուբլիով ու բրիտանական փաունդով ֆիզիկական արժույթի դեպոզիտներ կատարել։ Սա նույնպես միջին վճարային կառուցվածք ունի։

Ե՛վ EXMO-ի, և՛ CEX-ի դեպքում ֆիզիկական արժույթների դեպոզիտ անելիս ձեզանից կպահանջվի անցնել Իմացեք ձեր հաճախորդին (KYC) ընթացակարգերը։ Ձեզանից կպահանջվի բորսյին տրամադրել ձեր մասին նույնականացնող տեղեկատվություն։ Սա, ընդհանուր առմամբ, դանդաղեցնում է կրիպտոարժույթ գնելու գործընթացը: Այն նաև ենթադրում է ձեր հայրենի երկրում հնարավոր հարկային առնչություններ, այնպես որ տեղեկացված եղե՛ք դրա մասին։ Այս բորսաների առավելությունները, իհարկե, նրանք են, որ կարող եք դրանցից օգտվել առանց տանից դուրս գալու և որ դրանք ունեն բարձր հեղինակություն։ Միևնույն ժամանակ, եթե որոշեք կրիպտոարժույթ գնելու համար օգտվել այս բորսաներից, խորհուրդ չի տրվում բորսայում պահել ձեր կրիպտոարժույթը։ Ավելի ապահով է օգտագործել ապարատային դրամապանակի պես բան՝ անվտանգ կերպով պահելով ձեր կրիպտոարժույթը, և հույսը չդնել այլոց վրա։

Հայաստանում այսօր կրիպտոարժույթ գնելու վերջին ճանաչված միջոցը List.am հայտարարությունների հանրահայտ կայքն է։ Եթե փնտրեք Bitcoin և ընտրեք մի քանի այլ կրիպտոարժույթներ, կգտնեք մարդկանց, ովքեր մրցակցային գներով վաճառում են այս կրիպտոարժույթները։ Նրանք սովորաբար լավ գներ են առաջարկում  և ընդունում են դրամով վաճառք, ինչի պակասը զգացվում է մյուս բորսաներում։ Մյուս առավելությունն այն է, որ փոխանցումը կլինի կանխիկով՝ առանց թղթաբանության կամ ձեր տվյալները հարկային դաշտ կամ այլ այնձանց ուղարկելու։

Իհարկե, այս ճանապարհով կրիպտոարժույթ գնելը որոշ չափով ռիսկային է։ Դուք պիտի համագործակցեք մարդկանց հետ, ում չեք ճանաչում և ում հեղինակությունը ձեզ հայտնի չէ։ Նման ռիսկերը մեղմացնելու համար կարևոր է հետևել այս քայլերին, որպեսզի վստահ լինեք, որ ապահով եք և ձեզ չեն խաբի կամ կողոպտի։ Կրիպտոարժույթի գնի և քանակի մասին պայմանավորվելուց հետո առաջին բանը, որ պետք է անել, ընտրելն է, թե որտեղ կատարել գնումը։ Խորհուրդ է տրվում հանդիպել հանրային, լավ լուսավորությամբ վայրում, ինչպես օրինակ՝ ճանաչված սրճարանում։ Մի՛ հանդիպեք ձեր աշխատավայրում կամ տանը, առավել ևս՝ վաճառողի տանը կամ աշխատավայրում։ Մինչև փոխանցումը սկսելը պայմանավորվածություն ձեռք բերեք, որ փոխանցումը կատարված համարելու համար դուք սպասելու եք առնվազն 1 գործարքի հաստատման։ Այս տեղեկատվությունը ցուցադրվելու է ստացողի ձեր դրամապանակում և ձեզ հայտնելու է, որ փոխանցումն ընթացքի մեջ է մինչև 1-ին հաստատումը, հետո 2-րդ և այդպես շարունակ։

Վաճառողը նույնպես կուզենա հաշվել գումարը՝ համոզվելու համար, որ ամբողջն այնտեղ է։ Այսինքն՝ դուք երկուսդ էլ կուզենաք համոզվել, որ կրիպտոարժույթը ձեր դրամապանակ է հասել ամբողջությամբ։ Դժբախտաբար, Բիթքոյնով սա երբեմն մի քիչ երկար է տևում։ Ամենաքիչը ակնկալեք 10 րոպե։ Այս սպասելաժամանակը մեղմացնելու համար պայմանավորվածություն ձեռք բերեք, որ փոխանցումը կուղարկվի ձեր դրամապանակին՝ օգտագործելով բարձր միջնորդավճար, որպեսզի այն հասնի հաջորդ բլոկով։ Վաճառողին ցույց տվե՛ք կանխիկ գումարը և թույլ տվե՛ք, որ նա հաշվի այն՝ մինչև գործարքը կատարելը, բայց գումարը մի՛ տվեք, քանի դեռ ձեր կրիպտո դրամապանակում առնվազն 1 հաստատում չկա, որ կրիպտոարժույթը ձերն է։ Եթե կատարում եք շատ մեծ չափի կրիպտոարժույթի գնում, խորհուրդ է տրվում սպասել ավելի, քան 1 հաստատումը։

Եթե ձեզ չի հետաքրքրում սպասելը, առաջարկե՛ք մեկ այլ կրիպտոարժույթով առևտուր անել։ Օրինակ՝ Dash-ով գործարքը տեղում կկատարվի, եթե գործի դրվեն chainlock-երը և instantsend-ը։ Կրկին, ձեր Դեշ դրամապանակը ձեզ կտեղեկացնի, եթե դա այդպես է։ Եթե այն չի կատարվել կամ դուք համոզված չեք, սպասեք անհրաժեշտ 2․5 րոպեն՝ ձեր դրամապանակի կողմից հայտարարված հաստատման համար։

Եթե զգում եք, որ վաճառողը անհանգիստ է կամ շտապեցնում է ձեզ, ամենայն հավանականությամբ ամենալավ տարբերակն է գործարքին վերջ տալ և հեռանալ։ Անհեթեթ չէ ձեր կրիպտո գործարքի հաստատումն ուզենալը։ Այն չունենալը հավասար է ամբողջությամբ անծանոթ մարդուն վստահելուն։ Եթե վաճառողը սա չի ընդունում և անհեթեթ է համարում, դուք բոլոր իրավունքներն ունեք կասկածելու այս անձին։ Կրկին, այս շփոթմունքից խուսափելու համար մինչև անձամբ հանդիպելը պայմանավորվածություն ձեռք բերեք, որ ձեզ անհրաժեշտ կլինի առնվազն 1 հաստատում և որ նրանք ստիպված են լինելու սպասել մինչև այդ հաստատումը կատարվի։ 

Քանի որ պարզ է, որ դուք ձեզ հետ կանխիկ կունենաք, վայրը մուտք գործելիս պետք է զգույշ լինել։ Լավագույն տարբերակը պայմանավորվածից շուտ ժամանելն է։ Եթե հեռանում եք առանց գործարքը կատարելու, լավագույն տարբերակը լավ լուսավորված և բազմամարդ տարածք դուրս գալն է, ինչպես նաև նախօրոք մեքենան կարգավորած կամ պատվիրած, որպեսզի արագ և անվնաս հեռանաք՝ առանց կողոպտվելու ռիսկի։ Այս հարցում օգնություն ցուցաբերելու համար գուցե նաև անհրաժեշտ լինի 1-2 ընկերոջ հետ գնալ։

Այս ամենը հավանաբար հնչում է, որպես թրիլեր ֆիլմ, սակայն լավ է լինել զգույշ, քան հետո ափսոսալ։ Կրիպտոաշխարհում մարդկանց մեծամասնությունը լավն են։ Նրանք հաճախ գիտունիկ, անվնաս մարդիկ են։ Անկախ ամեն ինչից՝ կրիպտոարժույթը անվստահելի է, իսկ դուք չպետք է վստահեք, որ բոլորը արժանապատիվ վերաբերմունք ցույց կտան։

Դաս 20: Գործարքի վճարներ հասկանալը

Դուք գուցե նախկինում գործարք կատարել և մտածել եք՝ ի՞նչ է գործարքի վճարը և ինչու՞ է այն անհրաժեշտ։ Դուք շուտով կիմանաք, որ գործարքի վճարը հաղորդակցման ձև է ցանցը ապահովող հանքափորների և ձեր միջև՝ որպես սպառող։

Ինչպես, գուցե, դուք գիտեք, բլոկչեյնը հաշվապահական մատյան է, որը պահպանում է համապատասխան կրիպտոարժույթի պատմությունը։ Յուրաքանչյուր նոր բլոկը պարունակում է վերջին գործարքները, որոնք հիմա հաստատվում են բլոկչեյնում՝ դրանք սարքելով վերջնական և անփոփոխ։ Այս նոր բլոկերը ավելանում են հատ առ հատ, երբ հանքափորի հանքարդյունաբերական սարքավորումները հաջողությամբ հեշավորում են բլոկի պարգևատրման խնդիրը։ Բայց ինչպե՞ս են գործարքները մտնում բլոկերի մեջ։ Ինչպես պարզվում է, հանքափորներն են որոշում, թե որ գործարքն ավելացնել բլոկին, որի վրա նրանք աշխատում են։ Նրանք դա անում են հիմնականում նայելով, թե որ գործաքրները շատ գումար կբերեն։

Երբ անձը գործարք է ուղարկում, նրանք դրան գործարքի վճար են կցում, որը, ի վերջո, հասնում է հաջողակ հանքափորին, ով ի վերջո այն ավելացնում է բլոկչեյնին։ Գործարքի այս վճարը հանքափորին հայտնում է գործարքի հրատապության մասին։ Որքան բարձր է վճարը, այնքան շտապ է հարկավոր գործարքն ավելացնել հաջորդ բլոկ։

Հիմա, եթե ցանցը շատ քիչ ակտիվություն կամ շատ մեծ ելունակություն ունի, դա կարող է պատճառ հանդիսանալ, որ բլոկը լի չլինի։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր ստեղծված բլոկ պարունակում է ավելի քիչ գործարքներ, քան այն կարող էր մշակել, եթե ավելի շատ գործարքներ ստեղծվեին։ Երբ սա պատահում է, գործարքի վճարները շատ կարևոր չեն, որովհետև հանքափորը կուզենա բոլոր սպասվող գործարքները իր բլոկ տանել։ Որքան շատ գործարք ավելացնի, այնքան շատ գործարքի վճար կստանա։ Սա լավ է կրիպտոարժույթի օգտատերերի համար, քանի որ այն նշանակում է, որ նույնիսկ ոչ մեծ գործարքային վճարով իրենց գործարքը կարող է ավելացվել հաջորդ բլոկում։ Սա նրանց համար նշանակում է քիչ անորոշություն և քիչ սպասելաժամանակ՝ հաստատման համար, որը կհայտարարի իրենց գործարքի ավելացումը բլոկչեյնին և կհամարի այն անփոփոխ ու վերջնական։ 

Երբ բլոկերը լցվում են, գործարքի վճարները ավելի մեծ կարևորություն են ստանում։ Քանի որ բլոկերը լցվում են, հաստատման սպասող գործարքների թիվն աճում է։ Այս գործարքները այսպես կոչված “հիշողության լողավազանում” են։ Երբ հիշողության լողավազանն ավելի արագ է աճում, քան հանքափորներն ի վիճակի են աշխատել լի բլոկերի վրա, հանքափորները հնարավորություն ունեն ընտրելու, թե որ գործարքը ներառել իրենց բլոկերի մեջ։ Բնականաբար, հանքափորներն առաջնահերթությունը տալիս են ամենաբարձր վճարներով գործարքներին։ Նրանք մոտիվացված են ավելի շատ գումար աշխատելով։ Հենց այս շրջանում է, որ ցանցի օգտատերերի միջև փաստացի սկսվում է գնառաջարկի պատերազմ, որպեսզի իրենց գործարքն ավելացվի հաջորդ բլոկչեյնին։ Սովորաբար, եթե համեմատաբար փոքր գործարք կարող էր ներառվել հաջորդ բլոկչեյնում, ապա այս շրջանում այն պահանջում է գործարքի մեծ վճար, քանի որ անհրաժեշտ կլինի գերազանցել ցանցի մյուս բոլոր օգտատերերին։ Պատմության մեջ եղել են խառը ժամանակներ, երբ Բիթքոյն բլոկչեյնում գործարքների վճարն աճել է մինչև 50 դոլար այն դեպքում, երբ սովորաբար այն 50 ցենտ կամ պակաս էր։

Նման բարձր պահանջարկի շրջանում ցածր վճարով գործարքները ստիպված են սպասել մինչև հիշողության լողավազանը մաքրվի և իրենց գործարքի վճարը կրկին մրցակցային դառնա։ Սպասելաժամանակը կարող է երբեմն մինչև մի քանի օր ձգվել։ 

Ակնհայտորեն սա օգտատերերի համար սարսափելի վատ փորձ կարող է հանդիսանալ։ Այնպես որ անհրաժեշտ է տեղյակ լինել հիշողության լողավազանի կարգավիճակից և համապատասխանաբար սահմանել ձեր գործարքի վճարը։ Այսօր դրամապանակների մեծ մասն ունեն գործարքի վճարի գործիք, որը հաշվում է բավական ճշգրիտ գործարքի վճար, որը կհաստատվի ողջամիտ ժամանակում։ Դրանք սովորաբար ունենում են նաև մի առանձնահատկություն, որը թույլ է տալիս գործարքի առաջնահերթությունը դնել բարձր գնի վրա, եթե անհրաժեշտ է, որ գործարքը շուտ հաստատվի, կամ ցածր գնի վրա, եթե դուք չեք շտապում և նախընտրում եք գործաքրի գինը ցածր պահել՝ հաստատման համար երկար սպասելու հաշվին։ Նման դրամամապանակները սովորաբար ըստ գործարքի վճարի տրամադրում են հաշվարկ, թե որքան պետք կլինի սպասել։

Գուցե թվա, թե սա շատ աննշան թեմա է, սակայն պարզվում է, որ գործարքի վճարները և հատկապես բլոկի չափը, որը թելադրում է գործարքի օպտիմալ վճարի չափը, շատ վիճելի թեմաներ են կրիպտոաշխարհում։ Սրա պատճառն այն է, որ լուծելու համար գործարքի բարձր վճարի և երկար սպասելաժամանակի երկընտրանքը, բլոկչեյնը պարզապես ստիպված կլինի մեծացնել բլոկի չափը՝ յուրաքանչյուր բլոկում ավելի շատ գործարքներ ունենալու համար։ Սա անելը կջնջի հիշողության լողավազանը և, հետևաբար, կվերացնի նաև գործարքի բարձր վճարների պահանջը։ Այս լուծման գինն այն է, որ բլոկչեյնը չափով ավելի արագ է մեծանում, քան եթե այն ավելի փոքր բլոկեր ունենար։ Որքան բլոկչեյնը մեծանում է, այնքան ցանցի նոդերի համար թանկ է դառնում այն կառավարելը, ինչը կհանգեցնի նրան, որ արդյունքում ավելի քիչ նոդեր կզբաղվեն դրանով։ Սա կենտրոնացման վտանգ է ստեղծում, քանի որ ցանցի ենթակառուցվածքը կորցնում է մասնակիցներին։

Տարբեր բլոկչեյններ այս խնդրին անդրադառնում են տարբեր կերպ։ Բիթքոյնը հակված է ամենապահպանողական մոտեցմանը և հրաժարվում է մեծացնել բլոկները։ Շատ մեծ ռիսկ է համարվում բլոկչեյնի ենթակառուցվածքի կենտրոնացումը մեծամասամբ հանքափորների մոտ, ովքեր միակ մասնակիցներն են՝ մոտիվացված բլոկի պարգևավճարով և գործարքի վճարներով։ Մյուս կողմից՝ կանխիկ Բիթքոյնը և Բիթքոյն SV-ն չեն կիսում այս մտահոգությունը և փոխարենը կենտրոնանում են օգտատիրոջ փորձը գործարքի ցածր վճարով ապահովելու վրա և մասշտաբացնում են ցանցը՝ մեծացնելով բլոկի չափը։ Հետևաբար՝ այս բլոկչեյնները ունեն ավելի քիչ նոդեր, որոնք սկսում են կենտրոնանալ ցանցի փոքր քանակի մասնակիցների շուրջ։ Dash-ը հիբրիդ մոտեցում ունի շղթայի մասշտաբի հարցի վերաբերյալ: Dash-ը կիսում է բլոկի պարգևավճարը և գործարքի վճարները հանքափորների և մասթերնոդերի միջև։ Սա ապահովում է, որ ավելի մեծ քանակի նոդեր ի վիճակի լինեն օգտվել մեծ բլոկերից և, համապատասխանաբար, ավելի մեծ բլոկչեյնի պահուստի վճարներից, քանի որ դրանք ցանցի կողմից վճարվում են ամսեկան։ Արդյունքում՝ Dash-ը կկարողանա աճել պահանջարկը բավարարելու համար տեղավորելու մեծ թվով օգտատերերի գործարքներ՝ առանց զիջելու ցանցի կենտրոնացմանը։ Այն էլեգանտ լուծում է, որը շոշափում է խնդրի առանցքը, այն է՝ Բիթքոյնի տնտեսագիտական մոդելը ամբողջությամբ հասուն չէ։ Գլոբալ արժույթի բեռն անվճար կրելու համար ալտրուիստական լիարժեք նոդեր ակնկալելն անիմաստ է: Ավելի շատ իմաստ ունի, որ նոդերը փոխհատուցվեն զգալիորեն հզոր և թանկ ապարատը կառավարելու համար, ինչն անհրաժեշտ է աջակցելու համար ցանցին՝ համաշխարհային զանգվածային ընդունման ունակ։